Ցոլակյանը նոր պաշտոն է ստանալու
«Հրապարակ»-ը գրում է. «Նախկին մարզպետ, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Ֆելիքս ՑոլակյանըԳյումրիում մեծ գրասենյակ է բացում, որտեղ այս օրերին վերանորոգման աշխատանքներ են ընթանում: Տեղեկություններ կային, որ Ցոլակյանը ժամանակավոր է ԱԺ-ում, և Սերժ Սարգսյանի լիազորությունների ավարտին՝ 2018-ին, նոր հաստիք է ստեղծվելու՝ նախագահի ներկայացուցիչ հանրապետության չորս հատվածներում, և Ցոլակյանը կարող է դառնալ նախագահի ներկայացուցիչը Հայաստանի հյուսիսային շրջաններում»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
