Հերթը հասավ «Պուտինի օլիգարխներին» ու նրանց ընտանիքներին

Ըստ Պուտինի՝ «ռազմական հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի»

Երեկ ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին ասաց, թե ռուսներն ու ուկրաինացիները նույն ժողովուրդն են:

Պուտինը պնդել է, որ «ռազմական հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի և գրաֆիկի, դրված բոլոր առաջադրանքները հաջողությամբ կատարվում են:

Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվեցին հումանիտար միջանցքներ ստեղծել
Միաժամանակ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ուկրաինան և Ռուսաստանը պայմանավորվել են հումանիտար միջանցքներ ստեղծել՝ խաղաղ բնակիչներին տարհանելու համար․ համաձայնությունը ձեռք է բերվել այսօր կողմերի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ «Ցավոք, Ուկրաինան դեռ չունի այն արդյունքները, որոնք անհրաժեշտ են: Որոշումներ կան միայն հումանիտար միջանցքների վերաբերյալ»,- ասել է Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, հավելելով՝ երբ այդ միջանցքները ստեղծվեն, կողմերը մարդկանց տեղահանության ընթացքում հրադադար կպահպանեն։

Ռուս պատվիրակները ևս հաստատել են, որ համաձայնել են ելքեր ստեղծել խաղաղ բնակիչների համար։ Գլխավոր բանագնաց, մշակույթի նախկին նախարար Վլադիմիր Մեդինսկին հորդորել է քաղաքացիական անձանց օգտվել մարդասիրական այդ միջանցքներից, «եթե ռազմական գործողությունները շարունակվեն»։ Սա կողմերի միջև ձեռք բերված առաջին համաձայնությունն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի՝ ութերորդ օրը շարունակվող պատերազմի ընթացքում։ Մինչ այդ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակները ևս մեկ հանդիպում էին անցկացրել, որն ավարտվել էր անարդյունք։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ը կթիրախավորեն «Պուտինի օլիգարխներին»

Իսկ արեւմուտքի դաժան պատժամիջոցները շարունակվում են: Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը հայտարարել են, թե թիրախավորելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրոք հարստություն և քաղաքական ազդեցություն դիզած օլիգարխներին, ըստ «Ազատության», հայտնում է Reuters-ը։ «Երկրները համատեղում են ջանքերը, որպեսզի ուսումնասիրեն, թե օլիգարխները ինչպես կարող են շրջանցել պատժամիջոցները, ինչպես նաև նպատակ կա սահմանափակել տրաստային ընկերությունների դերը՝ ակտիվների պահպանման գործում», - լրատվական գործակալությանը փոխանցել է Եվրամիության պաշտոնյան, ով չի ցանկացել հրապարակել իր անունը։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի 19 օլիգարխների և նրանց ընտանիքների 47 անդամների նկատմամբ։

Գերմանիայում կալանքի տակ է վերցվել ռուսաստանցի միլիարդատիրոջ զբոսանավը

Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ Գերմանիայի իշխանությունները Համբուրգում կալանքի տակ են վերցրել պատժամիջոցների տակ ընկած ռուսաստանցի միլիարդատեր Ալիշեր Ուսմանովի զբոսանավը։ Այս մասին հաղորդում է Forbes-ը՝ վկայակոչելով զբոսանավային բիզնեսի երեք տարբեր աղբյուրներ։ 156 մետր երկարությամբ «Դիլբար» շքեղ զբոսանավը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Անցած հոկտեմբերից այն վերանորոգվում էր Համբուրգի նավաշինական ձեռնարկությունում։ Ուսմանովի ներկայացուցիչներից դեռ մեկնաբանություն չկա։

Եվրամիության սանկցիաների նոր ցանկում միլիարդատերեր՝ Վլադիմիր Պուտինի շրջապատից և նրա մամլո խոսնակը

Հիշեցենենք, որ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը կազմել է պատժամիջոցների նոր ցուցակ, որում ընդգրկվել են «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինը, «Տրանսնեֆտի» ղեկավար Նիկոլայ Տոկարևը, «Պրոմսվյազբանկի» ղեկավար Պյոտր Ֆրադկովը: Միլիարդատերերից այդ ցուցակում են ներառվել Ալեքսեյ Մորդաշովը, Միխայիլ Ֆրիդմանը, Ալիշեր Ուսմանովը, Պյոտր Ավենը, թավջութակահար-գործարար Սերգեյ Ռոլդուգինը և ուրիշներ:

Պաշտոնատար գործիչներից սանկցիաների ցուցակում են փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոն, շինարարության և տրանսպորտի նախարարներ Իրեկ Ֆայզուլինը և Վիտալի Սավելևը, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, Դաշնային խորհրդի փոխնախագահ Անդրեյ Տուրչակը: Բացի այդ, սանկցիաներ են սահմանվել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի և մի շարք լրագրողների նկատմամբ, նրանց թվում են Տիգրան Քեոսայանը, Անտոն Կրասովսկին, Արկադի Մամոնտովը, Օլգա Սկաբեևան, Ռոման Բաբայանը, պատմաբան, հրապարակախոս Մոդեստ Կոլերովը և գրող, «Սպրավեդլիվայա Ռոսիա» - «Զա պրավդու» կուսակցության համանախագահ Զախար Պրիլեպինը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4215 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am