Ուկրաինական ջրբաժան․ ի՞նչ է սպասվում Հայաստանին

Քաղաքական ծաղրածու Զելենսկին Ուկրաինան դրեց աշխարհաքաղաքական պայքարի զոհասեղանին։

Ուկրաինայում բախվում են ռուսներն ու ուկրաինացիները, սակայն հակամարտությունը շատ ավելի գլոբալ է։ Դա իրականում Ռուսաստան–Արևմուտք հակամարտություն է։ Նաև՝ ԱՄՆ–Չինաստան հեռակա հակամարտություն։

Մենք լայնամասշտաբ ու հիբրիդային բնույթ ունեցող 3–րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին ենք, որը կարող է միջուկային մարտագլխիկներով լինել։

Ուկրաինայում վճռվում է նոր աշխարհակարգի ձևն ու բովանդակությունը։

Արևմուտքն Ուկրաինային աջակցում է փողով, ռազմամթերքով, վարձկաններով, ռազմախորհրդատուներով ու հակառուսական տնտեսական պատժամիջոցներով։ Այդ պատժամիջոցները երբեմն մարազմատիկ բնույթ ունեն (օրինակ՝ գրող Դոստոևսկու ստեղծագործություններն արգելելը և այլն)։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ապա նա առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք այն աշխարհը, որտեղ չի լինելու Ռուսաստանը» կարգախոսով։

Արևմուտքը ցույց է տալիս, որ պատրաստ է ՌԴ–ի դեմ պայքարել մինչև վերջին ուկրաինացին։ ՌԴ–ն էլ հասկացնում է, որ կռիվ է տալու մինչև միջուկային վերջին մարտագլխիկը։ Դա նշանակում է, որ աշխարհում գլոբալ ցնցումներն աննախադեպ են լինելու, իսկ հակադրությունը կարճատև չի լինելու, այդ թվում՝ տնտեսական։

Աշխարհում նոր երկաթյա վարագույր է ի հայտ գալիս։ Նոր ջրբաժան։

Որտե՞ղ է հայտնվելու Հայաստանը

Շատ մեծ գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ եթե ՌԴ–ն ուկրաինական ճգնաժամից պարտված դուրս գա, ապա Հայաստանը թուրքական հարձակման կենթարկվի և կվերանա։ Մենք ռազմավարական առումով ՌԴ–ի հետ պետք է լինենք․ այստեղ երկրորդ կարծիք չկա։ Եթե Ուկրաինայում լավ չեղավ ռուսների համար, ապա վատ է լինելու հայերիս համար, քանզի Թուրքիան շանսը բաց չի թողնի, այն էլ՝ ՀՀ–ում թուրքամետ նիկոլական իշխանության պայմաններում։

2–րդ համաշխարհայինի ժամանակ այդպիսի զարգացում սպասվում էր, եթե սովետական զորքերը պարտվեին Ստալինգրադում։ Ուկրաինան այսօրվա Ստալինգրադն է։

Բոլոր այն ՀՀ քաղաքացիները կամ ազգությամբ հայերը, որոնք ուկրաինամետ և հակառուսական դիրքորոշում ունեն, դրանք գիտակցաբար կամ անգիտակցաբար աշխատում են Թուրքիայի օգտին և մեր երկրի դեմ։

Լավ է դա, թե վատ, մենք ռուսական տիրույթում ենք ու առնվազն քաղաքական անմեղսունակություն է ռուս–ուկրաինական բախման մեջ ՌԴ–ի դեմ լինելը։ Պարզ չէ՞, որ Թուրքիան ու Ադրբեջանն ատամները սրած սպասում են ՌԴ–ի պարտությանը կամ գոնե թուլացմանը, որպեսզի Արևմուտքի ակտիվ աջակցութամբ երկրորդ ճակատ բացեն ՌԴ–ի համար։ Իսկ այդ երկրորդ ճակատը կովկասյան տարածաշրջանում է լինելու և մեր հաշվին։

Ուկրաինական ռազմական օպերացիան սկսելուց առաջ Կրեմլը կանխարգելիչ քայլերի գնաց, որպեսզի թիկունքից հարված չստանա՝ ապահովագրելով իրեն և դաշնակից Հայաստանին։ Ռուս–ադրբեջանական նոր համաձայնագիրն այդ կանխարգելիչ քայլերից էր։

Նիկոլ Փաշինյանի վարած ներքին ու արտաքին խայտառակ քաղաքականությունը, 44–օրյա պատերազմում մեր կրած պարտությունը թուլացրել են Հայաստանի դիրքերը տարածաշրջանում՝ թուլացնելով նաև ՌԴ–ին։ Պուտինը ստիպված է հաշվի նստել այդ հանգամանքի հետ։

Նիկոլն այնպես արեց, որ մեր դաշնակից ՌԴ–ն դաշնակցային պայմանագիր ստորագրեց նաև մեր թշնամի Ադրբեջանի հետ, բայց դա փոխադարձ սրիկայության պայմաններում ստորագրված պայմանագիր էր։ Հիմա ամեն ինչ կախված է ուկրաինական դաշտում սպասվող զարգացումներից։ Եթե ռուսները խնդիր ունենան, ապա ոչ մի նախկին պայմանավորվածություն չի գործելու, և ՀՀ–ն կարող է ագրեսիայի ենթարկվել։

Եթե ՌԴ–ն չկարողանա իր դրած խնդիրները լուծել Ուկրաինայում, ապա դրա առաջին բացասական հետևանքները զգալու է Հայաստանը։ Այնպես որ ՀՀ–ում ուկրաինամետություն խաղացողներն իրականում թուրքական 5–րդ շարասյան ներկայացուցիչներ են և ուղղակի սպառնալիք են ներկայացնում մեր երկրի անվտանգությանը։ Եթե ԱԱԾ–ն լրտեսներ է փնտրում, ապա այդ լրտեսները Նիկոլի հետ սիլի–բիլի անող «արտաթորանքային» ուժերի և «ծռերի» մեջ պետք է փնտրի։ Ավելի ճիշտ՝ փնտրելու կարիք չկա։ Դրանք չեն էլ թաքցնում իրենց թուրքամետությունը։

Կորյուն Մանուկյան

7or.am

դիտվել է 4080 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am