Ռուսաստանը չի պատրաստվում հանձնել Կուրիլյան կղզիները
Ճապոնական լրատվամիջոցները գրում են, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում տարածքներ զիջել: Ինչպես հայտնում է աղբյուրը` ճապոնացի պաշտոնյաների հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ Պուտինը հստակ հասկացնում է, որ չի պատրաստվում Կուրիլները զիջել Ճապոնիային, գրում է «Actualnews.org»-ը: Լրատվամիջոցները գտնում են, որ Ճապոնիայի իշխանությունները պետք է առավել կոշտ միջոցներ ձեռնարկեն, որպեսզի ամեն անգամ «չպարտվեն» Կրեմլին:
