Հուրգադայում տեղի ունեցած միջադեպից տուժել է ՀՀ երկու քաղաքացի
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքի: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը թվիթերի իր միկրոբլոգում գրել է. «Ըստ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան նախնական տվյալների՝ Հուրգադայում տեղի ունեցած միջադեպի արդյունքում տուժել է ՀՀ երկու քաղաքացի»: Եգիպտական Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում անհայտ անձի կողմից սառը զենքով հարձակվելու հետևանքով երկու զբոսաշրջիկ, ենթադրաբար ուկարիանացի, սպանվել են: Վերջինիս տեղեկություններով, ևս չորս մարդ ստացել է մարմնական վնասվածք:
