Առանց մարտերի հանձնել եք Շուշին ու Հադրութը ու էս ի՞նչ եք խոսում․ Սեյրան Օհանյան (video)

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանն այսօր անդրադարձավ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:

Նա պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցին, որը նշել էր,թե ընդդիմադիրրները թող պատասխանեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլու:

«Հայաստանն ու Արցախը երկար տարիներ՝ 1994 թվականի պայմանագրի ստորագրումից հետո, միասնական կուռ համակարգ են եղել և տնտեսության ոլորտում, և գյուղատնտեսության ոլորտում ու նաև անվտանգության ոլորտում, ու երբ կառուցվել է անվտանգության ամբողջ համակարգը, իմ ղեկավարները երբևիցե բանակցային շրջանակում չեն ասել՝ հետ վերադարձրեք կամ հետ քաշեք զորքերը, ընդհակառակը, իրենք ասել են՝ ամրապնդեք դիրքերը ու այդ դիրքերն ամրապնդվել են հետագայում բանակցային գործընթացում մեր շահերի պաշտպանության խնդիրներին իրականացնելու համար», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:

Նա նշեց, որ Արցախն ավելի մեծ տարածք է, քան նույն Արցախի Հանրապետությունը, քան նույն ԼՂԻՄ-ի տարածքն ու այդ տարածքները, որտեղ, այսպես կոչված, Կուբաթլուն է, 1933 թվականին է Կուբաթլուի բնակավայրը ստեղծվել, մինչև այդ հայկական տարածքներ է եղել:

«Ուղիղ 60 տարի հետո՝ 1993 թվականին, ի պատիվ Սանասարի՝ այդ բնակավայրը դարձել է Սանասար, գաղափարական առումով, հայենիքի ազատագրման առումով այն մեզ համար Սանասար է, 1993 թվականից հետո այն դարձել է Կուբաթլու ու տվել եք, թե հետ է վերադարձվել…այնպես որ՝ այդ բնակավայրերը իմ համար Սանասար են, որովհետև մարդիկ այդ հողերի համար պայքարել են, կյանք են տվել, թե ում համար է Կուբաթլու, հետագայում բանակցությունների ընթացքում այն հայտնի կլինի», - նշեց պաշտպանության նախկին նախարարը:

Բանակցային գործընթացին ոչ լիարժեք տիրապետելը, «Արցախը Հայաստան է և վերջ», «Ես չեմ կարող բանակցել Արցախի փոխարեն», հետո գնալ Արցախի փոխարեն փաստաթուղթ ստորագրել. այս ամենից է, ըստ Օհանյանի, օգտվել հակառակորդն ու սադրանք իրականացրել:

Նա նշեց, թե Շուշին ու Հադրութը հանձնվել է. այստեղ ուրիշ տեսակետ չկա:

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անձնական օրինակ ցուցաբերել, պարտավոր է ցուցաբերել հանդուրժողականություն:

«Ինչո՞ւ խիստ արտահայտվելն ու վիրավորելը չի ցուցաբերվում թուրքերի նկատմամբ: Չի կարելի նման անհանդուրժողականություն ցուցաբերել: Որևիցե մեկը չի կարող կպնել մեր արժանապատվությանը, թույլ չենք տա կպնել մեր արժանապատվությանը, վիրավորական խոսքերն անընդունելի են, ես չեմ ուզում իջնել այդ մակարդակի», - ասաց Սեյրան Օհանյանը:

դիտվել է 795 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am