Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ջրանցքում հայտնաբերվել է ևս մեկ տղամարդու դի
Այսօր հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդան ջրանցքում տղամարդու դի կա: Գյուղացիները, փրկարարներն ու ոստիկանները ջրանցքից դուս բերեցին դին, և այս պահին դեպքի վայրում տեղազննություն է կատարվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
