Դուք եք մոլորեցնում․ ով է ստորագրել, ով է՝ բանակցել․ լրագրողը՝ Հակոբ Արշակյանին (video)

Ազգային ժողովի փոխնախագահ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն այսօր անդրադաձավ երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին:

Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իշխանությանը մեղադրել էր Արցախի 75 տոկոսը հանձնելու համար, ինչին արձագանքել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին անվանելով «դավաճաններ ու թալանչիներ»:

Իրավիճակը լարվել էր, ընդդիմադիրները լքել էին դահլիճը, կառավարության հետ հարցուպատասխանն ավարտվել էր:

«Մեզ մեղադրում են նրանում, որ մենք հանձնել ենք Արցախի 75 տոկոսը: Կոնկրետ 7 շրջանի վերաբերյալ ամբողջ բանակցային գործթացը, փաստաթղթերով վկայությունները, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հայտարարությունները այդ տարածքները հանձնելու մասին է եղել, հիմա հարցը հետևյալն է՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ նույն բառապաշարով չեն արտահայտվում ՀՀ նախկին նախագահների հասցեին», - նշեց նա:

Արշակյանի խոսքով՝ տարիներ շարունակ ՀՀ քաղաքացիներին մոլորության մեջ են փորձել գցել՝ իրենց վրայից գցելով պատասխանատվությունը բանակցությունների վարման գործընթացների ընթացքի, Արցախի հարցի վերաբերյալ:

«Գնացել են, բանակցել են մի բանի մասին, եկել են հանրությանը փորձել են կերակրել բոլորովին այլ թեզերով ու այդ առումով այն գործելաոճը, որը հիմա տեսնում եք Ազգային ժողովում ընդդիմադիրների կողմից, շարունակությունն է մոլորության մեջ պահել քաղաքացիներին», - նշեց ԱԺ փոխնախագահը:

Հակոբ Արշակյանի հայտարարություններին արձագանեց լրագրողներից մեկը, նշելով, որ հենց ինքն է մոլորեցնում հանրությանը․ «Հայտնի փաստ է՝ դուք եք ստորագրել, և հայտնի փաստ է եղել՝ ինչ են բանակցել նախկինները»։

 

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում Հրշեջ-փրկարարները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին Մայր Աթոռ․ Եկեղեցու գույքի պահպանությունը պետության և Եկեղեցու համատեղ պատասխանատվությունն է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը այցելել է Արամ Ա կաթողիկոսին Պետության բացառիկ լիազորությունը փոխանցվում է ինչ-որ մասնավոր ընկերությունների․ փաստաբան Մեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել է Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է» ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններում հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը «Ղարաբաղը ծախեց, 5000 երեխու կոտորեց, 15-ին` վառեց․ Փաշինյանի նման դավաճան էլ չկա» (video) Տիգրան Ավինյա՛ն, արի այստեղ ու պատասխան տուր․ խայտառակ վիճակ․ մարդիկ չեն կարողանում ավտոբուս նստել (video) Ցույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջև Հայաստանի համար կարևոր երկու ճանապարհ փակվում է․ ու՞մ եք ձեռք առնում․ Հենրիխ Դանիելյան(video) Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը 3 բարդ վիրահատություն է սպասվում․ քույրը մանրամասներ է հայտնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am