ՌԴ Պետդուման վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագիրը
Ռուսաստանի Պետական դուման վավերացրել է հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Նշվում է, որ համատեղ զորախումբը նախատեսված է Կովկասյան տարածաշրջանոմ ռազմական անվտանգության ապահովման համար, տեղեկացնում է ria.ru-ն: «Միացյալ զորախումբը կազմված է կառավարման մարմիններից ու կողմերի զինված ուժերի զորքերից, ինչպես նաև կողմերի այլ զորամիավորումներից ու մարմիններից, որոնք կտեղակայվեն տարածաշրջանում անմիջական վտանգի սպառնալիքի դեպքում կամ ռազմական գործողությունների ընթացքում` ռազմական ագրեսիա հետմղման համար», - ասված է համաձայնագրում: Հիշեցնենք, որ փաստաթուղթը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերին:
