Ագարակում երիտասարդի դի է հայտնաբերվել. մանրամասներ
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել է երիտասարդի դի: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով` երիտասարդի մահվան պատճառը սրտի կաթվածն է: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հանգամանքները պարզվում են:
