Լապշինի համար 6․5 տարվա ազատազրկում է պահանջում
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվել է ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով դատավարությունը: Մեղադրող կողմը դատարանից պահանջել է 6 տարի 6 ամսվա ազատազրկման դատապարտել բլոգերին, ինչպես նաև պատիժը կրելուց հետո արտաքսել երկրից: Պաշտպանական կողմը ժամանակ է խնդրել ելույթի նախապատրաստման համար: Դատավարությունը կշարունակվի հուլիսի 19-ին:
