Մոսկվան չի աջակցում Ասադին. Լավրով
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան չի աջակցում Սիրիայի նախագահ Բըշար ալ-Ասադին եւ կողմնակից է ՄԱԿ բանաձեւին: «Միայն սիրիացի ժողովուրդն է իրավասու որոշել իր նախագահի քաղաքական հետագա ճակատագիրը: Մենք Ասադին չենք աջակցում եւ կողմ ենք այն բանաձեւերին, որոնք ընդունել է ՄԱԿ ԱԽ-ն: Իսկ այնտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ միայն Սիրիայի ժողովուրդն է իրավասու որոշել Սիրիայի հետագա ճակատագիրը»,- ասել է Սերգեյ Լավրովը:
