Թրամփը մտադիր է Պուտինին հրավիրել Սպիտակ տուն
CNBC հեռուստակայանի հետ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ կուզենար ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել Սպիտակ տուն, սակայն այդ պահը դեռ չի հասունացել: «Կարծում եմ, որ դեռ դրա ժամանակը չի հասել, սակայն կասեմ, որ այո, կուզենայի, որ նա գար»,- ասել է Թրամփը:
