Ինչու՞ Փաշինյանը կոչ չէր անում ղազախ ժողովրդին՝ վերցրեք ոստիկանների մահակները, զինվեք «Մոլոտովի կոկտեյլներով»․ պատգամավոր (video)

2008 թվականի մարտի մեկի իրադարձությունները հանրային օրակարգում այլևս հիշվելու են Ղազախստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունների և դրանում այս իշխանությունների վարքագծի համատեքստում, «Հանրային օրակարգ» թեմայով քննարկմանն ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ղազախստանում ցուցարարները զինվել էին «Մոլոտովի կոկտեյլներով», քարերով, երկաթյա ձողերով, հարվածում էին ոստկաններին, գրոհում էին պետական շենքերը, խանութները, այլ կառույցներ, ինչը, Վարդևանյանի խոսքով, շատերի մոտ դեժավյու առաջացրեց, թե ինչ էր տեղի ունենում 2008 թվականին Հայաստանում։

«Շատ հետաքրքիր էր, որ այն ժամանակ ընդդիմադիր, այժմ բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կոչով չէր դիմում ղազախ ժողովրդին՝ ասելով, որ վերցրեք ոստիկանների ձեռքից մահակները, զինվեք «Մոլոտովի կոկտեյլներով» և դրա պայմաններում, օրինակ, իր հոգին փառավորվում էր։ Նման որևէ կոչ չլսեցինք նրանից, հակառակը, տեսանք նույնիսկ ՀՀ ԶՈՒ-ի ներգրավումը, մասնակցությունը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին», - ասաց Արամ Վարդևանյանը։

Նա նաև շեշտեց՝ «այդ գործողություններով մարտի 1-ի վերաբերյալ այլևս որևէ խոսք չեք լսելու»։ Պատգամավորը կարծիք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության մոտ էլ ընկալումների փոփոխություն է տեղի ունեցել։

«Ինձ շատ հետաքրքիր է՝ արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշակի կոմունիկացում կատարել է ԱՊՀ երկրների իր գործընկերների հետ՝ սահմանադրական կարգը ենթադրաբար տապալելու մասով քրեական հետապնդում հարուցելու Տոկաևի և այլ անձանց նկատմամբ, որովհետև չէ՞ որ ստացվում է, որ եթե Հայաստանում ոստիկաններին հարվածում են, ընդհուպ հանգեցնում են ոստիկանների մահվան (2008թ․ մարտի 1-ին Հայաստանում երկու ոստիկան է զոհվել-խմբ․), դա ՀՀ գլխավոր դատախազության կողմից սահմանադրական կարգի տապալում էր որակվում։ Հետաքրքիր է՝ նրանց մոտ է՞լ է այդ իրադարձությունների ընկալման տեսանկյունից որոշակի փոփոխություն եղել։ Ես, օրինակ, համոզմունք ունեմ, որ, այո», - շեշտեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

դիտվել է 386 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am