Նիկոլ Փաշինյանի մարտի 1-ի արյունոտ «լվացքը»

Գարնան առաջին օրը 14 տարի առաջ, արկածախնդիր «գործիչների» անհավասարակշիռ ու հրահրիչ կոչերի, դրանցով պայմանավորված զանգվածային անկարգությունների հետևանքով ապականվեց արյամբ ու մահերով: Թեկուզ 1000 տարի անցնի, միևնույն է, այդ սպանություններն ու արյան մեղքը ամենից առաջ Նիկոլ Փաշինյանի խղճին են, եթե նա, առհասարակ, խիղճ ունի: Ամեն դեպքում՝ այդ արյան մեղքը նրա վրա է:

Սրանից 14 տարի առաջ մարտի 1-ին գործնականում, ցավոք, ծանր գնով, կանխվեց այն, ինչը չկանխվեց դրանից 10 տարի անց: Կանխվեց այն, ինչը հետագայում պիտի տեղի ունենար՝ չկանխվելու հետևանքով, երբ պետությունը 2018-ի մայիսին հանձնվեց ազգային առաջնահերթությունների վրա թքած ունեցող մի խումբ բախտախնդիրների, որոնք էլ հաջորդող 3-4 տարիներին Հայաստանը վերածեցին «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի, կործանեցին պետականությունը, բանակը, Արցախը հանձնեցին թշնամուն, իսկ բեկորները՝ Ռուսաստանին, մահվան ու կործանման մատնեցին մի ամբողջ սերունդ՝ հազարավոր զոհեր, տասը հազարից ավելի վիրավորներ, հաշմանդամներ... ու դեռ շարունակում են իրենց աղետաբեր, գլխակեր իշխանավարումը...

Վերադառնանք սակայն «Սարտի 1-ին»: Տվյալ դեպքում՝ «Մարտի 1-ի» գործին: Սկզբունքովրեն, այդ գործով Նիկոլ Փաշինյանը պիտի դեռ տակավին բանտում լիներ, կամ նոր-նոր մտածեր ազատազրկման վայրից ազատվելու մասին: «Մարտի 1-ի» գործի մասին, արդեն վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարեց, թե այն գործնականում բացահայտված է:
Հետագա տարիները լրացուցիչ անգամ ցույց տվեցին, որ նա էլի ստել է: Ի վերջո, ոչ մի սպանություն էլ չբացահայտվեց:

Իսկ նա ստել էր: Ինչպես ստել էր այն ժամանակ, երբ հայտարարում էր, թե չկա որևէ կադր առ այն, թե «ցուցարարների» (ավելի ճիշտ է ասել՝ «զանգվածային անկարգության մեջ ներգրավված անձանց») կողմից ոստիկանության, ներքին զորքերի ուղղությամբ հրազենից կրակ չի արձակվել:

Հետագայում այդ հայտարարություններն էլ հերքվեցին, ի դեմս այն տես

Հետագայում այդ հայտարարություններն էլ հերքվեցին, ի դեմս այն տեսագրության, որտեղ հստակ երևում է, թե ինչպես է «ցուցարարների» կողմից կրակ բացվում ներքին զորքերի ուղղությամբ:

Հետագայում պարզվեց (չնայած դա ի սկզբանե էլ պարզ էր), որ մարտի 1-ի վերաբերյալ այն ժամանակվա գործող իշխանության, կոնկրետ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված մեղադրանքները անհիմն են ու փուչ: Եվ չնայած իշխանությունը զավթած Փաշինյանն առիթ ստացավ, նաև իր անձնական քինախնդրությանը հագուրդ տալով, «թարմացված» մարպտի 1-ի գործով մեղադրանքներ ներկայացնել Ռոբերտ Քոչարյանին ու դատավորներին հարկադրելով՝ նրան կալանավորել և շուրջ 1 տարի զրկել ֆիզիկական ազատությունից, միևնույն է, ոչինչ էլ չկարողացավ ապացուցել: Ավելին, իբր «բացահայտված գործը», մեղադրանքներով հանդերձ, փլուզվեց, և ինչպես «իրավաբանական աղբ» կար, այդպիսին էլ մնաց:

Սակայն, պարզվում է, կան նոր զարգացումներ: Մասնավորապես, ՄԻԵԴ-ը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան) այս տարվա հունվարի 18-ին ճանաչել է, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տեղի են ունեցել Եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածի (հավաքների ազատության իրավունքի) և 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի) խախտումներ:

Ամենից բնութագրականն այստեղ այն է, որ ՄԻԵԴ-ի նման որոշումը հնարավոր է եղել բացառապես այն պատճառով, որ... ՀՀ կառավարությունը առարկություններ չի ներկայացրել եվրոպական դատարանին: Դե, հասկանալի է, չէ, հո Նիկոլ Փաշինյանն ինքն ի վնաս իրեն առարկություններ չէ՞ր ներկայացնելու:

Եվ այն, որ ՀՀ կողմից առարկություններ չեն ներկայացվել, արտացոլված է ՄԻԵԴ վճռի տեքստում:

Դա Նիկոլ Փաշինյանին տալիս է հնարավորություն, որպեսզի իր «դհոլասեր» ու անձնական ենթարկության տակ մտած դատախազության միջոցով նոր գործ բացվի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ժամանակին կայացված մեղադրական դատավճիռը «ջրվի», կարճ ասած՝ Նիկոլն արդարացվի:

Այդ դատաիրավական մեքենայությունը կամ սցենարը, հնարավոր է, իրականանա, եթե Հայաստանում շարունակվի Նիկոլ Փաշինյանի անձնիշխանական աղետային կառավարումը: Համենայն դեպս նա, որ ժամանակին գործնականում հրապարակավ ընդունել է իր մեղքը՝ համաձայնելով, որ իր նկատմամբ կիրառվի համաներում, հիմա կարող է ստանալ պաշտոնական տեղեկանք առ այն, որ ինքը մարտի 1-ի գործով արդարացված է:

Միգուցե կստանա այդ թուղթը: Բա՛յց:

Մարտի 1-ի ողբերգության մեղքը, 10 զոհերի արյան մեղքը ինչպես Փաշինյանի վրա եղել են, այնպես էլ կմնան: Հավետ: Ինչպես Արցախը թշնամուն հանձնելու մեղքը, ինչպես հազարավոր հայ զինվորականների մահվան մատնելու մեղքը: Դա խարան է։ Եվ այդ խարանակիրը հիմա Հայաստանի գլխին է: Ժամանակն է թոթափել խարանակրին: Ժամանակն է, որ կասեցվի Հայաստանի շարունակական գահավիժումը:

Yerevan.today

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am