Անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ.թալիշցիների վերադառնալու վտանգավորության մասին
Ինչքանո՞վ է անվտանգ այսօր թալիշցիների համար՝ վերադառնալ իրենց բնակավայրերը,լրագրողները նման հարց տվեցին Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանին: «Արցախի Հանրապետությունն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, և շատ հաճախ դա դրսևորվում է շատ կոնկրետ և հստակ ծրագրված միջոցառումների միջոցով, որ անվտանգության մակարդակը լինի հնարավորինս բարձր, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»,պատասխանեց Ռուբեն Մելիքյանը: Այսինքն՝ այդքան էլ անվտանգ չէ՞ հարցին, Արցախի ՄԻՊ-ն այսպես պատասխանեց. «Անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ, չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է, այդպես չէ: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»:
