Խոսում էին Գետաշենը գրավելու մասին. արթնացան-տեսան՝ Շուշի ու Հադրութ են հանձնել. Սաթիկ Սեյրանյան (video)
Հայաստանի իշխանությունները հաստատուն քայլերով մոտենում են ավտորիտարիզմին, եւ այդ ճանապարհին նրանց խանգարում են ԶԼՄ-ներն ու խոսքի ազատությունը։ Այս մասին մարտի 1-ի քննարկման ժամանակ ասել է Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
Նրա համոզմամբ՝ իշխանությունները կանգ չեն առնելու, նրանք ամեն օր նոր նախագծեր են նախաձեռնում։ Սեյրանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը անցել է իշխանությունների վերահսկողության տակ, իսկ հիմա վերջինները փորձում են իրենց ենթարկեցնել ամբողջ դատական համակարգը։
Նրա կարծիքով՝ հասարակությունում լուրջ անվստահություն կա պետական կառույցների տարածած տեղեկատվության հանդեպ։ «Սա լուրջ մարտահրավեր է, քանի որ շատերը պետությունն ասոցիացնում են գործող իշխանությունների հետ։ 44-օրյա պատերազմից հետո էլ ավելի խորացած անվստահությունը պաշտոնական տեղեկատվության հանդեպ հանգեցրել է պետության նկատմամբ վստահության լուրջ անկման։ Իշխանություններն ամեն օր ստել են մարդկանց, որոնք նոյեմբերի 10-ին վերադարձել են այլ իրականություն»,- փաստել է Սաթիկ Սեյրանյանը։
