Ով է Արագածոտնի իրական մարզպետը

Հրապարակը գրում է․  Արագածոտնի նորաթուխ մարզպետ Սերգեյ Մովսիսյանը խաչակրաց արշավանք է սկսել մարզի դպրոցների, դպրոցական խորհուրդների դեմ: Տնօրեններ է փոխում, յուրայինների է նշանակում, դպրոցների խորհուրդներն է ձեւում՝ սեփական ճաշակով: Այդ ամենն անում է իր խորհրդական Արմեն Գրիգորյանի միջոցով: Օրերս անսպասելի ազատել են Թալինի թիվ 2 դպրոցի կառավարման խորհրդի անդամներ Ռադիկ Հակոբյանին եւ Արշակ Կնյազյանին, Ապարանի թիվ 2 դպրոցի տնօրեն են նշանակել Նաիրա Ղազարյանին։


Ուշագրավ է, որ վերջինս Ապարանի ընդդիմադիր համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնթունիկի Կարենի հարազատն է, նրա աջ ձեռքը։ Ասում են՝ մարզպետ Մովսիսյանը հասկանալով, որ իրականում ինքն ազդեցություն չունի Ապարանում, եւ այս շրջանում դե ֆակտո մարզպետը Գնթունիկի Կարենն է, ժողովուրդը միայն նրան է «պրիզնատ գալիս», սկսել է ընկերություն անել ընդդիմադիր համայնքապետի հետ եւ փոխհամաձայնեցված նշանակել է թիվ 2 դպրոցի տնօրեն: Մարտի 3-ին էլ պատրաստվում են Եղիազարյանի մեկ ուրիշ բարեկամին՝ Ռուզաննա Մակարյանին նշանակել Ապարանի շրջանի Վարդենիս համայնքի դպրոցի տնօրեն:

Ի դեպ, մեր աղբյուրներն ասում են, որ Աշտարակում էլ համայնքապետ Թովմաս Շահվերդյանը՝ Թոմն է իրական մարզպետը, իսկ Թալինում «ասողը» կիսահամայնքապետ Տավրոս Սափեյանն է, որի պաշտոնավարման հարցը դեռ վերջնականապես չի լուծվել։ Այսինքն, ՔՊ-ական նախկին պատգամավոր, ներկայումս մարզպետ Մովսիսյանը միայն մարզպետարանի շենքում է մարզպետ աշխատում:

 

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով Իրանը հերքել է տեղեկությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am