Արտակարգ դեպք Շիրակի մարզում
Այսօր՝ հուլիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղում: Ժամը 11:00-ի սահմաններում Փոքր Մանթաշ գյուղի բնակիչներից մեկի տան տանիքում հրդեհ է բռնկվել:Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր քաղաքացիների օգնությամբ կարողացել են կանխել նախ կրակի տարածումը, այնուհետև մարել այն: Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ եթե գյուղացիները մինչև հրշեջների ժամանումը չպայքարեին կրակի դեմ, այն ավելի էր տարածվելու և հենց գյուղի երիտասարդների շնորհիվ է հնարավոր եղել խուսափել վատթարագույնից:
