ԱՄՆ-ն հրաժարվում է վիզա տրամադրել ռուս դիվանագետներին
Վաշինգտոնը հրաժարվում է ռուս դիվանագետներին վիզա տրամադրել, որոնք պետք է փոխարինեն դեկտեմբերին ԱՄՆ-ից վտարված ՌԴ դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Վաշինգտոնը ոչ միայն չի չեղարկել մեր աշխատակիցներին վտարելու որոշումը, այլեւ հրաժարվում է վիզա տրամադրել նրանց, որոնք պետք է փոխարինեն վերջիններին»,-ասել է Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
