Ռուսաստանի հատուկ ծառայությունները որոնում են անհայտ անձի, որը նամակ է գրել վարձու մարդասպան Ալեքսեյ Շերստոբիտովին, որն իր պատիժն է կրում խիստ ռեժիմի գաղութում: Այս մասին gazeta.ru-ին հայտնել է աղբյուրն իրավապահ մարմիններում: Նամակի չպարզված հեղինակը «պատվիրել է» ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի դստեր՝ Եկատերինա Վինոկուրովայի և նրա ամուսնու սպաությունը՝ խոստանալով 500 մլն դոլար վճարել:
Պարբերականի զրուցակցի խոսքերով՝ նամակը գնացել է ոչ ուղիղ վարձու մարդասպանին, այլ նրան նվիրված կայքի փոստին: Շերստոբիտովի ներկայացուցիչ Տատյանա Ազանովայի խոսքերով՝ նման բովանդակության նամակ իր հաճախորդին առաջին անգամ է գալիս:
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության պաշտոնաթող սպա Ալեքսանդր Բելյաևը պարբերականին նշել է, որ եթե հատուկ ծառայությունները տեղեկություններ են ստանում պետության ղեկավարիների և դաշնային պաշտոնյաների հասցեին սպառնալիքների մասին, պարտավոր են ստուգել այդ տվյալները՝ անկախ նրանից, թե որքան ոչ ճշմարտանման են երևում դրանք:
«Ընդհանուր առմամբ այդ մարդու գործողությունները կարող են ներառվել «Մահափորձ» հոդվածի տակ «Հանցագործության պատրաստություն» հոդվածով, որտեղ հենց սպանությունը չի իրագործվել պատվիրատուից անկախ հանգամանքների պատճառով: Կա նաև ավելի ծանր հոդված՝ «Ոտձգություն պետական կամ հասարակական գործչի կյանքի նկատմամբ»»,- հավելել է Բելյաևը:
Ալեքսեյ Շերստոբիտովի հաշվին 12 ապացուցված սպանություն և մահափորձ կա: Ներկայումս 23 տարով բանտարկված է խիստ ռեժիմի գաղութում:
Փետրվարի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Փետրվարի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ական Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը