Subaru-ն մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվար հայտնվել է բետոնե առվակի մեջ
Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում Արագածոտնի մարզի Միգավան գյուղի բնակչ, 25-ամյա Վահրամ Գալստյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում իր վարած Subaru մակնիշի 35 GP 559 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել արհեստական ջրահեռացման բետոնե հատվածի վրա: shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ ինքը վնասվածքներ չի ստացել և հրաժարվում է բժշկական օգնությունից:
