Ադրբեջան է մատակարարվել ռուսական սպառազինության 90 տոկոսը. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՌԴ-ից տանկերի, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և «Մստա-Ս» կայանքների մատակարարման պայմանագիրն իրականացվել է 90 տոկոսով, և որ Բաքուն վճարել է սպառազինության համար և բարեհաջող դրանք կիրառում է: Ինչպես ասել է՝ մնացել են մարնուքներ: Ավելի վաղ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանից գնված ռազմատեխնիկայի և ռազմամթերքի հերթական խմբաքանակը ժամանել է երկիր: Ռուսաստանից գնված սպառազինության նախորդ խմբաքանակն Ադրբեջան էր հասել հունիսին: Պայմանագրի արժեքը պաշտոնապես չի հայտարարվել, սակայն լրատվամիջոցներում հրապարակումներ կան, որ այն հասնում է մոտ 5 միլիարդ դոլարի:
