Թուրքիան ռուսական Ս-400-ի համար 2.5 միլիարդ դոլար կվճարի
Թուրքիան համաձայնվել է 2.5 միլիարդ դոլար վճարել ռուսական Ս-400 հրթիռներ գնելու համար: Ինչպես տեղեկացնում է Բլումբերգը՝ Թուրքիան երկու համալիր կգնի 2018 թվականին, որից հետո ևս երկու համալիր կարտադրվի Թուրքիայի տարածքում: Սակայն նշվում է նաև, որ Թուրքիայի այս քայլը հավանության չի արժանանում ՆԱՏՕ-ում: Ավելի վաղ ԱՄՆ ճնշման տակ Թուրքիան հրաժարվել էր հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնել չինական պետական ընկերությունից, որը պատժամիջոցների տակ էր հայտնվել Իրանին հրթիռներ վաճառելու համար:
