Հայտնի հրապարակախոսը հեռացել է Ռուսաստանից

Հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկին լքել է Ռուսաստանը, քանի որ նրան քրեական հետապնդում է սպառնում հունվար ամսին «Эхо Москвы»-ի կայքում հրապարակած հոդվածի համար: Այդ մասին BBC-ի թղթակցին հաղորդել է նրա փաստաբան Մարկ Ֆեյգինը: Ավելի վաղ «Գրոզնի-ինֆորմ» գործակալությունը տեղեկացրել է, որ գլխավոր դատախազության կարծիքով՝ «Ռումբ, որ պատրաստ է պայթելու» հոդվածում ծայրահեղականության և «Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի» նշաններ կան: Պիոնտկովսկու հոդվածը, ինչպես նշված է գլխավոր դատախազության փաստաթղթում, պարունակում է «թշնամանք և ատելություն հրահրող, ըստ ազգային պատկանելության՝ արժանապատվությունը վիրավորող» տարրեր: Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ անհրաժեշտ է ճանաչել Չեչենական Հանրապետության անկախությունը: Անդրեյ Պիոնտկովսկին Twitter-ում գրել է, որ վախենում է իր կյանքի համար: «Չեչենական խորհրդարանը դիմել է Ռուսաստանի իրավապահ մարմիններին՝ մի շարք հոդվածներով քրեական գործ հարուցելու հայցով: Մեկամյա վաղեմության փորձը հաշվի առնելով, երբ Նեմցովին պարզապես սպանեցին, ընդդիմությունից յուրաքանչյուր մարդ, որը քաղաքական կամ այլ կարգի ճնշումների առարկա է, կարող է վախենալ իր ֆիզիկական գոյության համար: Պիոնտկովսկուն հեղեղում էին սպանության սպառնալիքներ պարունակող նամակներով: Թե կարող ես՝ տարբերիր՝ ո՞րն է իրական, իսկ որը՝ սոսկ սպառնալիք՝ վախեցնելու համար: 76-ամյա մարդը, ի՞նչ է, հատուկ ծառայությունների աշխատակի՞ց է: Դրա համար էլ նա որոշեց հեռանալ»,- պատմել է Պիոնտկովսկու փաստաբանը:

դիտվել է 102 անգամ
Լրահոս
Դավիթ Մինասյանը կալանավորվել է քաղաքական հրահանգով․ Արման Թաթոյան Պետք է անվանակոչել և ամոթանք տալ ոչ միայն բռնապետներին, այլև իրենց սպասարկողներին․ Աշոտյան Եթե իշխանությունը գնա նման գործարքի, ապա կարող է հարուցել «արաբական փողոցի» վտանգավոր հուզումներ Դուշեթիում սողանք է տեղի ունեցել Թեհրանը վերջնագրեր չի ընդունում և պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի Հորմուզի նեղուցի ապաշրջափակմանը․ Ֆրանսիայի ՊՆ Էրդողանը մեղադրել է Իսրայելին Իրանի շուրջ ճգնաժամը բորբոքելու մեջ Ողբերգական դեպք․ տղամարդը ավտոմեքենան վարելիս կորցրել է ինքնազգացողությունը և բախվել պատնեշին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանրահավաք կանցկացնի․ մանրամասներ Սուրբ Հարության տոնի առթիվ Անթիլիասի Մայրավանքում Հայրապետական Սուրբ Պատարագ կմատուցվի ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը դատապարտում է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորումը Մինչ նիկոլները կհայտարարեն, թե ինչպես «իրենց հզորը ծնկի բերեց Պուտինին». Մետաքսե Հակոբյան Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան 18 տարեկան «երեխան» «Վերջին զանգը» կնշի Արմավիր ՔԿՀ-ում. Գարիկ Սարգսյան Ղարաբաղի շուրջ իրավիճակը մնում է զգայուն. Պուտին Մոսկվան պատրաստ է լինել միջնորդ․ Լավրով Արգելվելու է 18-ամյա Դավիթին այցելել, այդ թվում պատգամավորներին ու ուշադրություն՝ անգամ ծնողներին․ Գեղամ Մանուկյան Ներկայացել է փաստաբան ու կնոջից վերցրել կես մլն դրամ Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով ՀՀԿ որոշում է կայացրել Իրանը հերքել է Իսլամական Հանրապետության կողմից հրադադար խնդրելու մասին Թրամփի հայտարարությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am