Փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է.Պյոտր Սվիտալսկի
«Հետխորհրդային երկրների շարքում քաղաքացիական հասարակությունը Հայաստանի այցեքարտն է և հպարտության առարկան :Կառուցողական երկխոսության շրջանակում արդեն երրորդ ծրագիրն է: Հայաստանը կարող է հպարտանալ իր քաղաքացիական ակտիվիզմով:Եթե նույնիսկ գրանցված ՀԿ-ներից, նախաձեռնություններից մի մասն է գործում, միևնույն է, դա ուժեղ ներուժ է»,- այս մասին այսօր «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի պաշտոնական բացման ժամանակ հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։ «Փողը ցանկացած քաղաքացիական գործունեության թթվածինն է:ՀԿ-ների վերաբերյալ նոր օրենքը ստեղծարար, ինչպես նաև ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորություններ է բացում նրանց համար: Երկխոսությունն այս ծրագրի կենտրոնում է և կարևոր է: Երկխոսությունը հեշտ բան չէ, երբեմն զգայական կարող է դառնալ, սակայն առանց դրա ոչնչի չես կարող հասնել: Որոշ նոր գաղափարներ են շրջանառության մեջ դրվել կառավարությունում, թե ինչպես քաղհասարակության հետ զարգացնել երկխոսությունը»,- ասաց դեսպանը : «Քաղհասարակությունը դժվար երևույթ է և նրանց հետ գործ ունենալը դժվար է, երբեմն նրանց ներսում է երկխոսությունը բարդ, սակայն հենց քաղհասարակությունն է, որ ինչ-որ բան փոխում է հասարակությունում:Եվրամիությունը հանձնառու է աջակցություն ցուցաբերել քաղհասարակությանը, առկա են մի շարք առաջնահերթություններ»,-ասաց նա: «Հայաստանն իր կրթված երիտասարդների ներուժով շատ բան կշահի եթե ավելի ներդրումներ կատարեն երիտասարդների շրջանում, կարելի է ասել երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը դեռ լիարժեքորեն չի օգտագործվել»,- ասաց նա:
