Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստը 2 անգամ ընդմիջվեց
Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված զինված խմբի անդամների դատավարությանը պաշտպաններից 9-ը չէին ներկայացել նիստին: Իսկ ամբաստանյալ Արմեն Հայրապետյանի փաստաբան Հերմինե Միքայելյանն էլ տեղեկացրել էր դատարանին, որ ինքը վատառողջ է եւ հնարավոր է երկար ժամանակ չկարողանա մասնակցել դատական նիստերին: Դատավոր Բեկթաշյանը առաջարկեց Հայրապետյանին, որ նիստին ներկա փաստաբաններից որեւէ մեկին ընտրի՝ որպես իր շահերի պաշտպան այս նիստում, մինչեւ հետո նոր պաշտպան կգտնի: Դատավորն ասաց՝ հակառակ դեպքում ստիպված են դատական նիստը հետաձգել: 30 րոպե ընդմիջում հայտարարվեց: Այս ընթացքում փաստաբաններից 6-ը եկան: Արթուր Վարդանյանի փաստաբանը ներկա չէր,դատավորը փոխանցեց,որ խնդրել է նիստը հետաձգել, Արթուր Վարդանյանչհամաձայնեց, նա հորդորեց նիստը շարունակել առանց փաստաբանի: Դատավորը եւս 2 ժամով հետաձգեց նիստը՝ ասելով, որ հանրային պաշտպան պետք է ներգրավվի:
