Ադրբեջանի արտիստուհուն մեղադրել են դավաճանության մեջ՝ հայ գործընկերոջ աշխատանքը հավանելու համար
rusarminfo.ru-ն հայտնում է,որ սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերին դուր չի եկել Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի Բրիլլիանտ Դադաշովայի մեկնաբանությունը հայ երաժիշտ Վարուժան Շահբազյանի հասցեին:
Դադաշովան գրել է «սուպեր»՝ Instagram-ում Շահբազյանի հրապարակման տակ, որում հայ երաժիշտը կիսվել է իր նոր տեսահոլովակով:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նկատել են իրենց ժողովրդական արտիստուհու դրական մեկնաբանությունը և սկսել են տարածել Դադաշովայի մեկնաբանությամբ Վարուժան Շահբազյանի էջի սքրինշոթերը:
Մեկնաբանությունը մեծ արձագանք է գտել Facebook-ի և Instagram-ի ադրբեջանցի օգտատերերի շրջանում, ովքեր երգչուհուն մեղադրել են դավաճանության մեջ:

