Ռեգիոնալ մարտահրավեր. Հայաստանն ու հարևանները, պատերազմն ու նոր Ռուսաստանը

«Եվս մեկ անգամ ցանկանում եմ դիմել Թուրքիայի իշխանություններին և ժողովրդին՝ օգնեք Ուկրաինային», - Անկարայում կայացած ճեպազրույցում նախօրեին հայտարարեց Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլ Բոդնարը։ «Մենք կոչ ենք անում փակել օդային տարածքը և Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները։ Մեր պահանջները փոխանցել ենք թուրքական կողմին։ Միաժամանակ ցանկանում ենք պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հանդեպ», - ասել է Բոդնարը։

Հիշեցնենք, որ 1936թ. պայմանագրի համաձայն՝ Թուրքիան պատերազմի կամ սպառնալիքի դեպքում կարող է սահմանափակել նեղուցներով նավագնացությունը։ Մոնտրոյի կոնվենցիան ընդունվել է 1936-ին։ Այն պահպանում է նեղուցներով առևտրային նավերի անցման ազատությունը ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմի ժամանակ: Միևնույն ժամանակ, փաստաթուղթը սահմանափակում է Սև ծովում ոչ սևծովյան պետությունների ռազմանավերի գտնվելը երեք շաբաթով։ Արտակարգ իրավիճակներում Թուրքիան իրավունք ունի արգելել կամ սահմանափակել զինվորականների անցումը Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով։

Նկատենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անընդունելի համարեց Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի գործողությունները, բայց ավելի վաղ դեմ էր արտահայտվել պատժամիջոցներին՝ փորձելով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ։ «Այս հարձակումը ոչ միայն անտեսում է Մինսկի համաձայնագիրը, այլև կոպտորեն խախտում միջազգային իրավունքը և լուրջ վտանգ ստեղծում մեր տարածաշրջանի և աշխարհի համար: Թուրքիան, որ հավատացած է երկրների տարածքային ամբողջականությունը ու ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությանը, դեմ է զենքի միջոցով սահմանների փոփոխմանը», - մասնավորապես, ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության մեջ:

Թուրքիայի արտաքին գերատեսչությունը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել «այս անօրինական գործողությունը»՝ աջակցություն հայտնելով Ուկրաինայի քաղաքական միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Թուրքիան կարող է սահմանափակել Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներով ռուսական ռազմանավերի անցումը, սակայն դրանք իրավունք կունենան վերադառնալ իրենց բազաներ, հայտարարել է երկրի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Հայաստանի հարևան Վրաստան պատերազմի մեկնարկից մեկ օր անց միայն դիրքորոշում արտահայտեց: Վրաստանը, հաշվի առնելով երկրի ազգային և ժողովրդի շահերը, չի պլանավորում միանալ Ռուսաստանի դեմ Արևմուտքի տնտեսական և ֆինանսական պատժամիջոցներին։ Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Պատժամիջոցների սահմանումը «ավելի մեծ վնաս կհասցնի մեր երկրին և մեր ժողովրդին», - նշել է Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության ղեկավարը նաև ասել է, որ Ազգային անվտանգության խորհրդի և խորհրդարանի արտահերթ նիստեր անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Հարցին, թե ծրագրո՞ւմ է արդյոք ի նշան համերաշխության Կիև այցելել, Ղարիբաշվիլին արձագանքել է, թե Ուկրաինայի օդային տարածքը փակ է։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը օրեր առաջ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ հաստատեց, այսօր հստակեցրեց դիրքորոշումը՝ Բաքուն աջակցություն չի հայտնում Կիևին:

«Ադրբեջանը հետևում է Ուկրաինայի շուրջ իրադարձություններին», - հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Սա պաշտոնական Բաքվի առաջին արձագանքն է Ուկրաինայում շարունակվող պատերազմին։

Ուկրաինայի վրա ռուսական զինված ուժերի հարձակումից ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները Մոսկվայում դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել։ «Ադրբեջանը միջազգային հարաբերություններում միշտ առաջնորդվում է միջազգային իրավունքների նորմերով և սկզբունքներով, այս առումով ես կցանկանայի ընդգծել պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցը», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Հաջիևը։

Իսկ որն է պաշտոնական Երևանի դիրքորոշումը: Երկու օր առաջ, երբ դեռ ռուս-ուկրաինական պատերազմ չէր սկսել, ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ճանաչման հարց չկա: Ներկայացնելով պաշտոնական Երևանի դիրքորոշումը ռուս-ուկրաինական հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ՝ Արտգործնախարարության ներկայացուցիչն «Ազատությանը» հայտնել էր. «Մենք, բնականաբար, ցանկանում ենք, որ երկու բարեկամ պետությունների միջև առկա խնդիրները լուծվեն դիվանագիտական երկխոսության և բանակցությունների միջոցներով` միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա: Եվ հուսով ենք, որ անհրաժեշտ քայլեր կձեռնարկվեն՝ լարվածության նվազեցման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման համար»։

Ի դեպ, վերոնշյալ հայտարարությանն անմիջապես արձագանքեց պաշտոնական Կիևը. Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովը կեսօրին հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ երախտապարտ են Երևանին նման դիրքորոշման համար։ «Շատ դրական ենք [արձագանքում Հայաստանի այդ դիրքորոշմանը]։ Երախտապարտ ենք։ Ինձ մոտ է այդ տեքստը։ Պարոն Հունանյանը հնչեցրել է Հայաստանի դիրքորոշումը։ [Հայաստանի] ինքնիշխան իրավունքն է ընդունել համապատասխան որոշումներ։ Ցանկություն է հնչել հակամարտության կարգավորմանը հասնել դիվանագիտական երկխոսության, բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Ցավոք, ինչպես ի սկզբանե ասացի, ՌԴ համար միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը դադարեցին գոյություն ունենալ, քանի որ դադարեցին գոյություն ունենալ մինսկյան համաձայնությունները»։

Մետաքսյա Շալուն

դիտվել է 3254 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am