Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը
RIA Novosti-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո մամլո ասուլիսում հայտարարել է, որ Փարիզն այլևս չի պնդում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը։ «Առանցքային հանձնարարությունը պետք է դառնա երկրում ահաբեկչության վերացումը։Ասադի հեռանալն այլևս չի հանդիսանում Ֆրանսիայի համար անհրաժեշտ պայման»,-հավելել է Մակրոնը։ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի առաջնորդները բանակցությունների արդյունքներով առաջարկել են ստեղծել կոնտակտային խումբ, որը կզբաղվի Սիրիայի ապագայի հարցով ճանապարհային քարտեզի կազմման աշխատանքներով։ Դրա կազմի մեջ պետք է մտնեն ՄԱԿ ԱԽ մշտական անդամները, տարածաշրջանից շահագրգռված մասնակիցները, ինչպես նաև Դամասկոսի ներկայացուցիչը։
