Պուտինին կհրավիրեմ, երբ պահը գա. Թրամփ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Սպիտակ տուն կհրավիրեմ , երբ հարմար պահը հասունանա,ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը; Հարցին, թե պատրաստվու՞մ է արդյոք ՌԴ նախագահին Վաշինգտոն հրավիրել, Թրամփը պատասխանել է՝ ասելով, որ չի կարծում, թե այժմ դրա հարմար ժամանակ է։ «Սակայն իմ պատասխանն է՝ այո, ես նրան կհրավիրեի», – ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում։ ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների առաջին հանդիպումը կայացել է հուլիսի 7–ին Համբուրգում՝ G20–ի գագաթաժողովի ընթացքում։
