Թուրքիան `ընդդեմ ԱՄՆ-ի
Ինչպես հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Թուրքիան բողոք է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ ընդդեմ ԱՄՆ-ի՝ կապված ԱՄՆ ներկրվող թուրքական պողպատի դեմ ամերիկյան կողմի կիրառած հակադեմպինգային միջոցառումների հետ: ԱՄՆ-ի ներկայացրած առարկություններն անհիմն են:Ռազմավարական դաշնակիցների միջև նման խնդիրներ չպետք է լինեն,ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին: Թուրք նախարարը նաև շեշտել է, որ երբ հերթը հասնում է տնտեսական շահերին՝ ԱՄՆ-ը կողմնակալ է իրեն պահում և նախապատվությունը տալիս է տեղական արտադրանքին՝ խտրականություն դրսևորելով իրենց նկատմամբ:
