«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանի եղբոր դեմ քրեական գործ է հարուցվել
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից հունիսի 28-ին բերման ենթարկված Դավիթ Եղիազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել՝ իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն գործադրելու հատկանիշներով: Դավիթ Եղիազարյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Բացի այդ, նույն որոշմամաբ քրեական գործ է հարուցվել նաև պաշտոնատար անձի կողմից փաստաբանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար:
