Ի՞նչ կապ ունեմ «Զինված խմբի» հետ. մնացել եմ իշխանության կոկորդին. Գառնիկ Մարգարյան
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Զինված խմբի գործով դատական նիստի մեկնարկին այսօր «Հայրենիք և պատիվ» կուսակցության՝ կալանավորված նախագահ Գառնիկ Մարգարյանն անդրադարձավ դատավարության ընթացքին՝ նշելով, որ սա դատավարություն չէ, ինքն ընդհանրապես կապ չունի գործի հետ և իր ձերբակալությունը կապեց հետևալի հետ. «20 տարի է՝ մնացել եմ իշխանության կոկորդին։ Միշտ ասել եմ՝ մի թալանեք մի գողացեք»։ Նշենք, որ դատական նիստը մեկնարկեց և ընդմիջվեց, որպեսզի նիստից բացակայող փաստաբանները ներկայանան:
