Կրեմլը արձագանքը՝ Պուտինի հետ ունեցած կոշտ խոսակցության մասին Թրամփի հայտարարությանը
Reuters-ի հետ հարցազրույցում ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է,որ «էվոլյուցիա» չի տեսնում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ: Լրագրողները Պեսկովին հարց են ուղղել` արդյոք «էվոլյուցիա» չկա՞ Թրամփի նոր հայտարարության մեջ: «Ինչ վերաբերվում է այդ հանդիպմանը, մենք ասել ենք, որ ԱՄՆ առաջնորդը ուղիղ և հստակ շատ հարցեր է տվել ՌԴ նախագահին և ստացել սպառիչ պատասխաններ: Այդ հանդիպման մասին մենք ավելին չգիտենք, ուստի ես «էվոլյուցիա» չեմ տեսնում այդ հայտարարության մեջ»,- ասել է Պեսկովը: Հիշեցնենք, որ ԱՄՆ և ՌԴ նախագահների առաջին հանդիպումը տեղի է ունեցել Համբուրգում, հուլիսի 7-ին` G20-ի գագաթնաժողովի շրջանակներում: Թրամփը մասնավորապես նշել է, որ Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպմանը իրեն «շատ կոշտ» է պահել: Ավելի վաղ Թրամփն այդ հանդիպումը որակել էր «մեծ» և նշել, որ հարաբերությունները Պուտինի հետ եղել են նորմալ:
