Համաժողովրդական շարժում ենք ձևավորում սրանց հեռացնելու համար․ Իշխան Սաղաթելյան (video)

«Արդեն երկրորդ անգամ կարևոր հարցի հետ կապված քննարկումը ԱԺ մեծամասնություն կազմող ուժը տապալում է։  ՀՀ ազգային ժողովը պարտավոր է իր վերաբերմունքը հայտնել այդ հակահայական փաստաթղթի հանդեպ։ «Հայաստան» դաշինքը հանդես էր եկել հայտարարության տեքստով, որի մեջ գրված էր ընդամենն այն, որ օկուպացված Շուշիում ստորագրված փաստաթուղթն անընդունելի է մեզ համար»,- ԱԺ-ում այսօր քննարկման դրված «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարության տապալումից լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցրեց, որ ՔՊ-ի կողմից տապալված առաջին փաստաթուղթը սահմանազատման և սահմանագծանն էր վերաբերում։

«Քաղաքական մեծամասնությունը, առանց լուրջ փաստարկի, բոյկոտեց այս նախագիծը։ Սրանով հստակ արձանագրել է պետք, որ քաղաքական մեծամասնությունը վավերացնում է այդ փաստաթուղթն ու սպասարկում թուրք-ադբեջանական շահերը: Քաղաքական մեծամասնությունից որևէ մեկն այսուհետ եթե ասի, որ հայ-թուրքական հարաբերությունների հարցում նախապայման չկա, երեսպաշտություն և ժողովրդին ձեռ առնելու փորձ կլինի»,-հայտարարեց Սաղաթելյանը ՝ հավելելով, որ «Շուշիի հռչակագիրն» ամբողջութայմբ ուղղված է Հայաստանի դեմ։

ԱԺ փոխնագահը նաև համոզմունք հայտնեց, որ իշխող քաղաքական ուժը հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող փաստաթուղթ է քննարկում․

«Եթե խոսքը Հայաստանի և Թուքրիայի միձև դիվանագիտական հարբերություների մասին լինի միայն, երկար բանակցելու բան չէր լինի։ Եթե այդպես է, թող հայտարարեն, որ երկու երկրների միջև հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, փոխանակվում են դեսպաններ։ Սա է պրոտոկոլը։ Իսկ եթե շարունակում են բանակցությունները, նշանակում է՝ քննարկվում է հայ-թուրքական հաշտեցման փաստաթուղթ, որտեղ ոտնահարված են լինելու մեր բոլոր շահերը»,-ասաց Սաղաթելյանը։

դիտվել է 536 անգամ
Լրահոս
Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» Հայկ Սարգսյանին հնարավորություն է տրվել. «Հրապարակ» ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ» Ինչ է որոշել դատարանը Գագիկ Բեգլարյանի համար․ «Հրապարակ» Սպասվում են պաշտոնանկություններ․ «Հրապարակ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ» 35 մլն դրամ եկամուտ, կանխիկ միջոցներ. ինչ ունեցվածք ունի ՊՎԾ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը. «Ժողովուրդ» Ծավի սնդիկով ջրի առեղծվածը խորանում է․ Քննչականը հանք է հայտնաբերել. «Ժողովուրդ» Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում Ռուբիոն և Բայրամովը անդրադարձել են Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Լույս չի լինի Ազգերի լիգա․ Չեռնոգորիա - Հայաստան․ մեկնարկային կազմեր Միրզոյանը Փեզեշքիանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման ընթացքը Իրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am