Չենք պատրաստվում անտարբեր հետեւել՝ ինչպես են ադրբեջանցիները զվարճանում Երեւանում․ Իշխան Սաղաթելյան (video)

Սա այս իշխանության ձեռագիրն է, տպավորություն է, որ անհամաչափ ուժ կիրառելով փորձում են Ալիեւին ու Էրդողանին դուր գալ՝ երիտասարդների, անչափահաս պատանիների, աղջիկների հետ նման վարվելն ու բերման ենթարկելը հերթական ապօրինությունն է։ Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով «Եվրանեսթ»-ի նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ դաշնակցական երիտասարդների, նաեւ՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության՝ բողոքի ակցիան լուսաբանած լրագրողի բերման ենթարկմանը։

«Շատ հետաքրքիր է, որ այս օրերին Հայաստանում խոսվում էր ժողովրդավարության եւ ազատ խոսքի մասին, եւ սա եւս մեկ ապացույց, որ դա վաղուց չկա։ Շատ բնական է, որ երիտասարդներն իրենց բողոքն արտահայտել են՝ արժանապատվություն եւ ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ մարդ չի կարող հանգիստ լինել, կոմֆորտ զոնայում լինել, երբ ադրբեջանցի պատգամավորները Հայատանում են։ Երբ Ադրբեջանում դեռ ռազմագերիներ ունենք, անհետ կորածներ ունենք, վերջապես՝ այդքան զոհեր, եւ չենք անտարբեր լինել, երբ թշնամի երկրի պատգամավորները գան մեր երկիր, հայտարարեն, որ Արցախի հարցը փակված է, ռեստորաններով շրջեն, քաղաքում ման գան, եւ մենք անտարբեր հետեւենք։ Երիտասարդների ակցիան շատ բնական է եղել, ընդ որում՝ ընդամենը ակցիա՝ մեր խոսքն արտահայտելու միջոց, իսկ ոստիկանների կողմից նման ուժի կիրառումն անընդունելի է»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ՝ այս պահին ոչ թե ընդվզելը, այլ չբողոքելն ու ձայն չհանելն է աննորմալություն, Երեւանն, ասում է, բողոքի զանգվածային ակցիաներով հեղեղված լիներ այսօր՝ ընդդեմ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների այստեղ գտնվելուն։

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե» «Նիկոլածին» պատգամավոր Տարոն Չախոյանի՝ Վեհափառի դեմ ելույթից հետո կրկին կրքերը լարվեցին (video) Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ-ում իրավիճակը նորից լարվեց․․․ ՔՊ-ակաները հաշիվներ են պարզում ընդդիմադիրների հետ (video) ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am