Կարմիր բերետավորների այս սրիկայությունն աննախադեպ էր․ Գեղամ Մանուկյան (video)

Երիտասարդներն իրենց բնական ընդվզումն են արտահայտել «Մարիոթ»-ի մոտ, կարծում եմ՝ ՀՅԴ ՀԵՄ-ի մի քանի տասնյակ երիտասարդներն ասել են այն, ինչ ողջ հայ ժողովուրդն է մտածում, ուղղակի իրենք են ժողովրդի մտածումն արտահայտել, բայց այս անգամ կարմիր բերետավորների կողմից արդեն սրիկայություն է արվել։ Այս մասին Ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով «Եվրանեսթ»-ի նիստերին մասնակցելու համար ադրբեջանցի պատգամավորների՝ Երեւան այցի դեմ իրականացված բողոքի ակցիայի ժամանակ դաշնակցական երիտասարդների բերման ենթարկմանը։

«Նախորդ մեկուկես տարում բազմաթիվ բախումներ են եղել, բռնություն են գործադրել, բայց այս անգամ որոշել են Փաշինյան-Ալիեւ տանդեմին մինչեւ վերջ ծառայել՝ ցույցի մասնակիցների՝ այդ թվում աղջիկների նկատմամբ բռնություն գործադրելով բերել են ոստիկանություն, որտեղ այդ նույն հուզական տրամադրությունը շարունակվել է, հիմա քրեական գործ է հարուցվում, քննություն պետք է լինի։

Այս անգամ արդեն լրատվամիջոցներին են հասել՝ Երկիր Մեդիայի լրագրող Անի Նահապետյանը հակառակ նրան, որ տարբերանշան է ունեցել, ներկայացել է, բերման է ենթարկվել։ Նա հանցագործության մասին հաղորդում է տալիս, ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խումբն է եկել, փաստաբաններ կան նաեւ ներսում։ Բոլոր բերման ենթարկվածների հետ հանդիպեցինք, մեկ-երկուսի մոտ ֆիզիկական ուժի գորադրման արդյունքում հետեւանքներ կան՝ աղջիկների մեկի ձեռքն է վնասվել, այդ ամենը կարձանագրվի»,- հայտնեց պատգամավորը։

Մանուկյանի խոսքով՝ նախորդ մեկուկես տարում շատ են նմանատիպ դեպքեր, բայց ոստիկանների գործողությունները, նշում է, աննախադեպ էին այս անգամ։

«Ոստիկանների հետ խոսելիս ասում եմ՝ վերջին 1․5 տարում բազմաթիվ դեպքեր են եղել՝ բերման ենք ենթարկվել, քրեական գործեր են հարուցվել, ըմբռնումով ենք մոտեցել, բայց սա աննախադեպ էր՝ կարմիր բերետավորների այս տմարդի պահվածքն աննախադեպ էր։ Ներողություն եմ խնդրում նրանցից, որոնք մարտի դաշտում են եղել, շատ ոստիկաններ են զոհվել, բայց կարմիր բերետավորները տուն են գնալու, իրենց ընտանիքների անդամներին են նայելու, իրենց ընկերներին են հիշելու, որոնք զոհվեցին, ասելու են՝ թուրքին, Ալիեւին ու Փաշինյանին են պաշտպանում»,- նշեց Մանուկյանը։

Պատգամավորը հայտնեց, որ բերման ենթարկվածները քիչ անց ազատ կարձակվեն։

դիտվել է 174 անգամ
Լրահոս
Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե» «Նիկոլածին» պատգամավոր Տարոն Չախոյանի՝ Վեհափառի դեմ ելույթից հետո կրկին կրքերը լարվեցին (video) Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել ԱԺ-ում իրավիճակը նորից լարվեց․․․ ՔՊ-ակաները հաշիվներ են պարզում ընդդիմադիրների հետ (video) ԱԺ-ում իրադրությունը լարվեց. «Ես ու Սամվել Կարապետյանը ուղիղ եթերում պիտի շարադրություն գրենք» (video) Ռուբինյանի «հիստերիան» ԱԺ-ում․ «Տիրությո՛ւն արեք․․․ կշպրտենք դուրս» (video) ՊՊԾ աշխատակիցները ուժով դուրս են բերում պատգամավորներին ԱԺ դահլիճից (video) Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» «Դուք, որ հայերեն լավ գիտեք, ու՞մ է պետք»․ Աննա Գրիգորյանը «տեղը դրեց» Ռուբեն Ռուբինյանին (video) Նոր կադրեր ԱԺ ծեծկռտուքից, որը շարունակվում է միջանցքում (video) Կստեղծվի ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած անձանց միասնական ռեեստր ՇՏԱՊ․ Ծեծկռտուք ԱԺ-ում՝ Էդգար Ղազարյանի ելույթից հետո (video) Մեղրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել են տանիքը և երկրորդ հարկը Ավտովթար՝ Երևանում․ Թբիլիսյան խճուղում բախվել են «Range Rover»-ը և «Toyota»-ն «Ի՞նչ գնահատական եք տալիս Շաքիի դեպքին, կոնկրետ պատասխանեք»․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Ռուբինյանին (video) ՊՆ-ում հրահանգել են կարմիր շրթներկ չքսել, թարթիչ չկպցնել. «Հրապարակ» «Էդ որ ասում եք խաղաղություն չէ, կարող ա՞ վիրավոր կա՝ ես չգիտեմ»․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքից առաջ (video) Երևանը և Բաքուն թեմայի ձայնը փորձում են իջեցնել ադրբեջանցու հանձնումը փափուկ իրականացնելու համար Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սյունիքի զորամասերում ողբերգական դեպքերից հետո պաշտոնանկություններ են սպասվում. «Ժողովուրդ» Աշոտ Մինասյանը կալանքից ազատվել է Իշխանությունը թաքցնում է վիճակը․ «Հրապարակ» Որ դաշտում է խաղալու Պալաչը․ «Հրապարակ» ՔՊ-ի թեկնածուն Մեղրիում և հնարավոր ստվերային ղեկավարում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am