«Դեբոշներ». ՀԿԵ-ն ազատել է իր գլխավոր ինժեներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հայտարարած գծերի նորոգման, կառուցման, պատրաստման մասով մոտ 30-40 մլն դրամանոց տենդերը շահել է ոչ թե երկաթուղին, այլ ՀԿԵ գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի եղբոր՝ Արկադի Եդիգարյանի ընկերությունը։ ՀԿԵ հասարակայնության հետ կապերի պետ Վ․ Ալոյանը հաստատել էր տենդերում պարտվելու տեղեկությունը, սակայն նշել էր, թե չեն հետաքրքրվել՝ ով է շահողը։ Պարզվում է՝ նյութի հրապարակումից հետո հետաքրքրվել են, «դեբոշներ» սարքել ատոմակայանի հետ, պահանջել չեղյալ համարել տենդերը, ապա և Եդիգարյանին հեռացրել աշխատանքից։ Ալոյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ՀԿԵ երևանյան լոկոմոտիվային դեպոյի արտադրամասի պետ Արկադի Եդիգարյանն ազատվել է աշխատանքից սեփական դիմումի համաձայն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
