Ինչպես է Արզումանյանը աշխատելու իր խոսքով՝ «հոգնած» Նալբանդյանի հետ

Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Դանիայում Հայաստանի դեսպան: Սա անշուշտ հաջող դիվանագիտական նշանակում է՝ հաշվի առնելով Արզումանյանի պրոֆեսիոնալիզմը, սակայն հաշվի առնելով ընդդիմադիր գործչի կարգավիճակ ունեցող Արզումանյանի անցած ուղին եւ վերաբերմունքն իշխանության հանդեպ, մի քիչ անհասկանալի է, թե ինչպես է Սերժ Սարգսյանին եւ Էդվարդ Նալբանդյանին անխնա քննադատած քաղաքական գործիչը աշխատելու այդ մարդկանց հետ, էլ չասենք առաջ տանելու նրանց քաղաքականությունը։ Որեւէ մեկը եւ նախեւառաջ Ալիկ Արզումանյանը լավ է հասկանում, որ ինքը չի կարող ազդել վարվող քաղաքականության վրա ու ստիպված է իրականացնել մի քաղաքականություն, որի հետ սկզբունքորեն համաձայն չէ: Եւ հենց այս առումով է խոցելի Արզումանյանը, որ համաձայնում է դիվանագիտական աշխատանքի: Ալեքսանդր Արզումանյանի դեսպան նշանակվելով ավարտվեց ընդդիմադիր ՀՀՇ-ի էպոխան, Արարատ Զուրաբյանը ապահով տեղավորվեց Ծառուկյանի հովանու ներքո, Արզումանյանը՝ Սերժ Սարգսյանի, իսկ ՀՀՇ-ի վերջին մոհիկաներ Լեւոն Իգիթյանն ու Կարապետ Ռուբինյանը գործնական եւ անձնական դրդապատճառներով մնում են Հայաստանից դուրս։ Այսինքն՝ երբեմնի կարկառուն եւ ընդդիմադիր կառույցին որեւէ կերպ չհաջողվեց քաղաքական այս արեւի տակ գտնել իր տեղը, հետեւաբար այլ բան չէր մնում, քան ամեն մեկը գտներ իր գլխի ճարը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման ժամանակ արտգործնախարար աշխատած Ալեքսանդր Արզումանյանը տարիներ հետո քաղաքական ասպարեզում հայտնվեց 2008-ին, երբ առաջին նախագահը երկարամյա դադարից հետո որոշեց մտնել քաղաքական դաշտ։ Արզումանյանը Տեր-Պետրոսյանի հավատարիմների թիմում էր, նա էր ղեկավարում առաջին նախագահի նախընտրական շտաբը, այն, ինչ կատարվեց հետո, հայտնի է բոլորին, Արզումանյանն անցավ «յոթի գործով», ազատազրկման ենթարկվեց։ Ի դեպ, երբ Արզումանյանը բանտում էր, պահվում էր բավականին ծանր, բայց չապացուցված հոդվածներով: «Պետական իշխանության բռնազավթում» եւ «զանգվածային անկարգությունների հրահրում»՝ Էդվարդ Նալբանդյանը առիթը բաց չէր թողել միջազգային հանրության առջեւ ոչ պատճաշ բառապաշարով արտահայտվել Արզումանյանի հասցեին, այս դրվագները տեղ էին գտել հայտնի Վիկիլիքս փաստաթղթերում։ Նալբանդյանը դիվանագետին անվայել պահվածքով պնդել էր, որ Ալեքսանդր Արզումանյանը «խարդախ մանիպուլյատոր է, ով թաքնվում է մարդու իրավունքների կեղծ պնդումների ներքո»: Նալբանդյանը Արզումանյանի նախարար լինելու շրջանում, ի դեպ, եղել է ՀՀ դեսպանը Եգիպտոսում։ Ինչեւէ, հետո նորից բաժանվեցին Արզումանյանի, ավելի ճիշտ ՀՀՇ-ի ու Լեւոն Տեր-Պետրոսյանի ճանապարհները, վերջին կապը խզվեց ՀՀՇ «գեղի կլուբ» լինելու տերպետրոսյանական հայտնի բնորոշումից հետո։ Հետո Ալեքսանդր Արզումանյանը խզեց իր կապը ՀՀՇ-ի հետ ու տեղ գտավ նորաստեղծ ու հեռանկարային Ազատ դեմոկրատներում, Ժառանգության եւ դեմոկրատների համատեղ դաշինքով Արզումանյանն էլ մուտք գործեց անցած գումարման խորհրդարան, բայց մեկ տարի չանցած փչացան նաեւ Արզումանյանի եւ դեմոկրատների հարաբերությունները եւ տեղի ունեցավ «դարձ ի շրջանս յուր», Արզումանյանը վերադարձավ հարազատ ՀՀՇ։ Ինչեւէ, պատգամավորության առաջին տարիներին Արզումանյանը խիստ քննադատում էր Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմը, օրինակ իր հարցազրույցներից մեկում Արզումանյանը Նալբանդյանին «վինտիկ» էր անվանել Սերժ Սարգսյանի ստեղծած համակարգում։ Արզումանյանն ասել էր, որ Նալբանդյանի հրաժարականը արտաքին Հայաստանի վարած քաղաքականության ոլորտում փոփոխություն չի բերի: «Միայն նախագահի հրաժարականով է, որ հնարավոր է բեկում մտցնել բանակցային գործընթացներում եւ շտկել սխալները»,- ԼՂ հարցի մասին խոսելիս ասել է նա։ Սակայն սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ Արզումանյանը ՀՀՇ-ականների հետ հայտնվեց նախագահականում եւ ձեռք սեղմեց Սերժ Սարգսյանին, դրանից հետո փոխվեց նրա քննադատության թիրախը։ Արզումանյանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին էր միայն քննադատում, որին ի դեպ, քննադատել է գրեթե բոլոր ժամանակներում։ Օրինակ Արզումանյանը վերջին տարիներին հաճախ էր սիրում կրկնել, որ «Էդվարդ Նալբանդյանը հոգնել է, նրա պաշտոնավարման վերջին ամիսներն են», հետաքրքիր է ինչպես է նա աշխատելու «հոգնած» նախարարի հետ։ Կամ Նալբանդյանին ԺԷԿ-ի պետի հետ էր համեմատել: «ԺԷԿ-ի պետն է ասում, թե այսքան փայտ ենք թափել, այսքան տանիք ենք վերանորոգել, այսքան տեղ ենք ասֆալտապատել: Մինչդեռ յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ ներկայացվում են այն բոլոր ձեռքբերումները, նախաձեռնությունները, որոնցով հանդես են եկել դիվանագետները տարբեր միջազգային ատյաններում եւ հանդիպումների ժամանակ ի նպաստ Հայաստանի: Իսկ Նալբանդյանի ներկայացրած փոխայցերի եւ ֆորումների մասնակցության վիճակագրությունը կարելի է ստանալ նաեւ գերատեսչության կայքէջից»,-ԱԳ նախարարի մի ամփոփիչ ասուլիսից հետո ասել էր նախկին արտգործնախարարը: Քննադատությունները շատ են, դրանք համացանցում կարող է գտնել ցանկացած մեկը, ում կհետաքրքրի։ Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիկոլը ճիշտ էր, երբ մեր խոսքը համարում է դատարկ կենացներ Ստամբուլի հայկական դպրոցներին հրահանգել են դասերի չթողնել հայաստանցի աշակերտներին Իշխանությունը տրանսպորտ է հատկացրել Տիգրանաշենին՝ տեղեկանալով «Ուժեղ Հայաստան»-ի նախաձեռնության մասին Աթենքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից շենք է փլուզվել ՌԴ տիեզերագնացները ուղեծիր դուրս կգան «Crew Dragon»-ով. նրանց կազմում հայ կա Իշխանությունները փորձում են դատարկ պարծենկոտության պատրանք ստեղծել. Հակոբ Բադալյան Դատարաններն ավելի քան մեկ ամիս չեն հրապարակում երեք հոգևորականների գործերով վճիռները․ «Հետք» Վրաստանը Հայաստան է արտաքսել 5 տարի ապաստան հայցող բելառուսին․ նրան ձերբակալել են Պապիկյան Սուրո՛,ուշադիր լսիր՝Ադրբեջանի նախկին ՊՆ պաշտոնյան տեսե՞լ ես՝ ինչ է գրել քո մասին․Անդրեասյան (video) Սպասվում է անձրև և ամպրոպ Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am