Ո՞վ է եղել Պուտինի «առեղծվածային ուղեկիցը»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Վալաամ է ժամանել անհայտ ուղեկցորդի կամ ուղեկցորդուհու ընկերակցությամբ։ Նման հայտարարություն էր արել «Զվեզդա» հեռուստաալիքը, ցուցադրելով տեսագրություն, որտեղ երեւում է, թե ինչպես է Պուտինը բացում ավտոմեքենայի դուռն ու ձեռքը մեկնելով՝ ցանկացում ուղեկցորդին կամ ուղեկցորդուհուն օգնել՝ դուրս գալ մեքենայից։ Նրա դեմքը չի երեւում, սակայն երեւում է, որ կարմիր հագուստով է։ Հեռուստաալիքը ենթադրում էր, որ նա կին է, սակայն Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե նա եղել է տղամարդ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Պեսկովի խոսքով՝ մեքենայի հետևի նստարանին տղամարդ է եղել նստած, ով անվտանգության ծառայության աշխատակից է եղել: «Նա տղամարդ է. անվտանգությունը»,- ասել է Պեսկովը:
