Մեր արձանը աշխարհում ամենաբարձրը կլինի

«Հրապարակ օրաթերթը» գրում է. Փետրվարի 20-ին կայացել է Քրիստոսի արձանի մրցութային հանձնաժողովի անդրանիկ նիստը։ Հայտարարվել է, որ ստացվել են 200-ից ավելի գաղափար եւ առաջարկ, ստեղծվել է մրցութային խորհուրդ, որի կազմում ներկայացուցիչներ կան Հայաստանից, սփյուռքից, Արցախից, խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավված է Մայր Աթոռի ներկայացուցիչը՝ կաթողիկոսարանի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ վարդապետը։ Խորհրդի կազմում են Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Չեմբերջյանը, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանը, վաստակավոր ճարտարապետ Սարգիս Սարդարյանը, մշակույթի գործիչ Ռուբեն Հովհաննիսյանը, բանասիրական գիտությունների թեկնածու Լուիզա Սարգսյանը, երգիչ Համլետ Գեւորգյանը, ինչպես նաեւ Գագիկ Ծառուկյանը, ով իր ելույթում հայտարարել է, որ աշխարհի 12 երկրում կան Հիսուսի արձաններ, սակայն Հայաստանը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, ունենալու է աշխարհում ամենաբարձր արձանը, եւ այն դառնալու է մեր երկրի այցեքարտը, համախմբի մեր ազգին, վերականգնի հավատքը։


«Հայ ժողովուրդը միշտ չարչարանքներ, կորուստներ, ամեն ինչ տեսել է, եւ այն պահին, երբ միավորվել է, հասել է իր նպատակներին»,- ասել է նա։ Քանի որ առաջարկները շատ են՝ աշխարհի տարբեր երկրներից, ուստի մրցույթը կանցնի փուլային տարբերակով․ 2 շաբաթից կհայտարարվի, թե որ հայտերն են անցնում հաջորդ փուլ։ Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ անվճար հաղորդագրությունների միջոցով հայտնելով իրենց կարծիքը։ Հավանության կարժանանա լավագույն առաջարկը։

 

դիտվել է 685 անգամ
Լրահոս
ՇՏԱՊ․ Արարատ Միրզոյանը խոստովանեց՝ համագործակցել է ԱԱԾ-ի հետ (video) Ադրբեջանցին ասում է Սեւանը մերն է, 300 հազար պիտի գան, սա՞ է խաղաղությունը․ Գագիկ Ծառուկյան (video) Թոշակների բարձրացումը ընտրություններից առաջ PR է, որ ժողովրդին իր կողմը գրավի․ թոշակառու (video) «Բու՛թ, քեզ համար նորից կրկնում եմ, ուշադիր լսիր»․ Արամ Սարգսյան (video) Նիկոլ Փաշինյան, դու մի արցախցի կնոջ ճշմարիտ խոսքից ես նյարդայնանում, ջղաձգվում ու լուրջ «պրապուսկատներ» անում,դու ո՞նց էիր երեք նախագահների հետ ուզում բանավիճել. Շարմազանով Թուրքիան պատժամիջոցներ կկիրառի չինական էներգետիկ ընկերությունների դեմ «Սա արդեն ոչ թե առողջապահական քաղաքականություն է հիշեցնում, այլ ֆինանսական ճգնաժամ փակելու փորձ՝ հիվանդների հաշվին». Անուշ Պողոսյան Ստախոսի «Մետրոպոլիտենը» Գագիկ Ծառուկյանը պատասխանեց Փաշինյանին (video) Պետրոսն ասաց՝ «բախտի տերը թաղեմ, մեր տանն էլ նախարար կա»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Արցախցիների հանդեպ ատելությունը համակարգված է և գեներացվում է այս իշխանությունների կողմից. Գառնիկ Դանիելյան Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել Արցախի ֆոնին՝ Կոռնիձորում նկարված արցախցիներին ԱԱԾ-ն բերման է ենթարկել. փաստաբան ՀՀ-ն արդադատության արդյունավետության գործոններով համարվում է «ճնշված» երկիր. «Լույս» հիմնադրամ Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող Նարեկ Սարգսյանը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման Միայն ու միայն անվտանգ վերադարձ․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասն բացատրեց (video) Սա ոչ թե հուսալքության նշան է, այլ նույն սխալները չկրկնելու հրամայականի անհրաժեշտ գիտակցում Իրանը երկու պայման է դրել ԱՄՆ-ի առաջ․ ամեն ինչ վերջանալու է․ Հայկ Նահապետյան (video) Իշխանությունները ակնհայտ քաղաքական որոշմամբ սահմանափակեցին Գարեգին Բ-ի հովվապետական պարտավորությունը Պարոն Թոխատյա՛ն, էդ «ահաբեկչին» չի կարելի համեմատել․ Անժելա Թովմասյան (video) IDF ուժերը հայտնաբերել են «Ու՞ր է ստեղ տղամարդկությունդ, այ Ալիևի «տասովշիկ» »․ Արման Թաթոյան (video) Սրբազանը բանտում է, իսկ նրա և շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված գործը վաղուց արդեն փլվել է. պատգամավոր Նիկո՛լ, դու չգիտե՞ս՝ Աստված էդ մատդ ինչ է անելու․ քաղաքացի (video) Սա միակ բանն է, որ կարող եմ ասել այս հարցով․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am