Թրամփը հաճոյախոսել է Ֆրանսիայի նախագահի կնոջը՝ Բրիջիթ Մակրոնին. տեսանյութ
AP–ն հայտնում է, որ Փարիզ ժամանելով ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահները՝ իրենց տիկնանց հետ զրուցել են Հաշմանդամների տուն այցելելուց հետո։ Թրամփը շրջվել է Բրիջիթ Մակրոնի կողմը եւ նշել, որ նա հիանալի տեսք ունի։ Այնուհետեւ իր դիտարկումներն է հայտնել նրա ամուսնուն, ապա կրկին Բրիջիթին դիմելով՝ ասել է. «Գեղեցկուհի»։
