Ինչո՞վ եք զբաղված... Հայանպաստ ազդակները չե՞ք լսում

Մեր քայլերն այսօր ուղղված են ոչ միայն արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, անվտանգային մարտահրավերների հաղթահարմանը, այլև Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, այդ իրավունքների միջազգայնորեն արձանագրմանը, Ղարաբաղյան շարժման տարեդարձի կապակցությամբ հղած ուղերձում նշում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ հերոսների սերունդների ու ընդհանուր հայրենիքի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը կլինի «մեծագույն տուրքը նրանց հիշատակին, որով կերաշխավորվի մեր պետության հարատևությունը, Արցախի իրավունքների միջազգային ճանաչումն ու իրացումը». «Այս նպատակների իրացումը պահանջում է հետևողական, շրջահայաց և ազնիվ աշխատանք ու այս աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան»:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ բարձրաստիճան պետական այրերի, զինվորականների և «Ի պաշտպանություն Արցախի» հասարակական նախաձեռնության` ՀՀ-ից ժամանած անդամների ուղեկցությամբ, երեկ այցելել են քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել: Արցախի իշխանությունները պատերազմից հետո գործում են՝ ստեղծելու արժանապատիվ կյանքի պայմաններ, իր ուղերձում նշել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

«Ցավոք, մեր ամեն օրը չէ անվտանգ, սակայն հավատացեք, որ արվում է ամեն հնարավոր բան՝ լիարժեք ապահովելու խաղաղությունը», - ասված է Վերածննդի օրվա հետ կապված ուղերձում։

Փետրվարի 20-ը՝ Արցախի վերածննդի օրն էր: Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզային խորհուրդը 1988թ. փետրվարի 20-ին որոշում կայացրեց Հայաստանի կազմ տեղափոխվելու համար միջնորդել Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի օրենսդիր մարմիններին: Բալասանյանը շեշտել է, որ «Արցախը վերջնականապես կործանելու» Ադրբեջանի ծրագիրը չիրագործվեց․ «Մենք ընդմիշտ Արցախում ենք՝ սրբազան այս հողը պահելու անսասան կամքով համակված, քանզի մեր արմատները խորն են»։

Հայաստանն ու Արցախը շարունակում են միակամ լինել համազգային իղձերի իրականացման, պետականության և ինքնիշխանության, արցախահայության իրավունքների և հայրենիքի միջազգային ճանաչման համար արդար պայքարում, նշում է Հայաստանի ԱԳՆ-ն:

Ինչպե՞ս են Հայաստանի ու Արցախի իշխանությունները պահպանելու այն, ինչ գոնե այսօր հայկական կողմն ունի: Թե՛ Արցախը, թե՛ Հայաստանն անպաշտպան են բոլոր առումներով՝ ռազմաքաղաքական տեսանկյունից: Փաշինյանի իշխանությունը գործընկեր պետությունների հետ ինչ աշխատանք է տանում, որպեսզի պահեն հայկական Արցախը:
Արցախի միջազգային ճանաչման գիծ տանելո՞ւ են, թե՞ ոչ: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների հետ աշխատանք տարվո՞ւմ է, թե ոչ, որպեսզի Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն տարածաշրջան գալիս բերեն հայկական կողմի համար քիչ թե շատ ընդունելի տարբերակ:

Գոնե ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից Լեռնային Ղարաբաղի խնդրի չկարգավորված լինելու մասին հստակ ազդակներ են գալիս: Փաշինյանի կառավարությունը փոխանակ այդ ուղղությամբ աշխատանք տանեն՝ լծվել են Թուրքիայի ու Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանի», Հայաստան-Ադրբեջան սահմանների դիլիմատացիա-դեմարկացիայի ու Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու գործընթացներն առաջ տանելուն:

Մինչդեռ արևմուտքից հնչում են հայանպաստ դիրքորոշումներ...

Առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման որևէ երկարատև կարգավորում հնարավոր չէ, «Ինֆոքոմ»-ի Focus on Russia հաղորդման շրջանակներում հայտարարել է 2013 - 2016 թվականներին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Միացյալ Նահանգների համանախագահ Ջեյմս Ուորլիքը։ «Կարծում եմ՝ Բաքուն պետք է հասկանա, որ պետք է ինչ-որ ճանապարհ լինի կարգավիճակի հարցը լուծելու համար: Առանց կարգավիճակի հարցը լուծելու չի լինի կայուն, հարատև կարգավորում: Բայց դա միակ հարցը չէ, կան տարածքային հարցեր, որոնք պետք է լուծվեն երկուստեք ընդունելի լինելու սկզբունքով: Ինչպե՞ս պետք է դա տեղի ունենա: Առաջինը և ամենակարևորը. պետք է քննարկում լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց իմ կարծիքով քննարկումը պետք է առաջ մղվի համանախագահների և ԵԱՀԿ-ի կողմից, և այն պետք է տեղի ունենա բարձր մակարդակով, և ոչ թե այն մակարդակով, որով մենք որպես համանախագահներ աշխատում էինք, այլ նախարարների և ավելի բարձր մակարդակներով», - ասել է Ուորլիքը։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4219 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am