«Շուշիի հռչակագրի» դեմ քվեարկությունն ապացուցում է, որ հենց դրա համար էր Արա Այվազյանը հեռացվել իր պաշտոնից

Ճիշտ է, նախկին ԱԳ նախարար Արա Այվազայնը ֆորմալ տեսանկյունից ինքնակամ էր հրաժարական տվել իր պաշտոնից 2021 թվականի մայիսի 27-ին, իսկ Հայաստանի ԱԳՆ-ն «Շուշիի հռչակագրի» վերաբերյալ դատապարտող հայտարարությամբ հանդես էր եկել նույն թվականի հունիսի 17-ին, սակայն ՔՊ-ի այսօրվա պահվածքը ԱԺ-ում վկայում է ավելի խորն ընթացող գործընթացների մասին: Երբ Գուրգեն Արսենյանը հղում է անում հունիսի 17-ի ԱԳՆ հայտարարության վրա և նշում, որ դրանից ավել, այլ հայտարարությամբ իմաստ չունի հանդես գալ, որպեսզի, իբր, չխաթարվեն հայ-ադրբեջանական և հայ-թուրքակական հարաբերությունները, պարզ է դառնում, որ կամ նա ոչինչ չի հասկանում երկրի միասնական արտաքին քաղաքականություն վարելու անհրաժեշտության մասին, կամ էլ նա դա շատ լավ հասկանում է, սակայն, իրականում, քննադադաբար է տրամադրված հունիսի 17-ի ԱԳՆ-ի հայտարարության վերաբերյալ: Այսինքն, հենց այդ մթնոլորտի պատճառով էր, որ Հայաստանի ԱԳՆ-ի հիմնական կազմը փոխվեց:

Ուշադրություն դարձնենք նաև այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ խիստ քննադատության էր ենթարկել Արա Այվազյանի ժամանակվա ԱԳՆ-ի գործելաոճը: Իրականում, նա, փաստացի, ոչ թե ոճն էր քննադատել, այլ այդ քաղաքականության բովանդակությունը: Այսինք, այսօր կարող ենք հաստատակամորեն պնդել, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա թիմը համաձայնվել է թուրք-ադրբեջանական գրեթե բոլոր նախապայմանների հետ: Այսօրվա իշխանությունն ոչ թե Հայաստանի շահերից բխող քաղաքականություն է փորձում վարել, այլ նպատակ է հետապնդում իրականացնել Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր նախապայմանները:

Ինչու՞ է այդպես ստացվել, դա արդեն առանձին խոսակցության թեմա է: Պարզ է մեկ բան, այսօր Հայաստանում իշխանությունը ներկայացնող անձինք գրեթե ոչ մի կապ չունեն Հայաստանի և հայ ժողովուրդի շահերի հետ: Նրանք, պարզապես, չեն էլ թաքցնում, որ օր առաջ փորձում են բավարարել հարևան երկրների շահերը:

Նման իրավիճակ եղել է նաև այլ երկրներում: Օրինակ, ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինը 1990-ից հետո վարում էր հենց այդպիսի քաղաքականություն: Նույնն իր կառավարման տարիների վերջում փորձում էր իրականացնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը: Մուդրոսյան պայմանագրի կնքումից հետո, երբ Օսմանյան կայսրությունը պարտություն կրեց պատերազմում 1918-ին, նույն քաղաքականությունն էր վարում Թուրքիայում Դամադ Փաշան:

Գեներալ Վոյցեխ Յարուզելսկին էր նույն քաղաքականությունը վարում էր Լեհաստանում անցյալ դարի 80-ական թվականներին, երբ «Համերաշխությունը» (1980 թվականից ստեղծված Արևելյան Եվրոպայի առաջին ազատ, պետության կողմից չվերահսկվող «Համերաշխություն» արհեստակցական միությունը - խմբ) ռեպրեսիաների ենթարկվեց, ֆրանսիացի մարշլ Պետենն էր այդպիսի քաղաքականություն վարում նացիստական Գերմանիայի տակ և այսպես շարունակ:

Սա կոչվում է քաղաքագիտական տերմիններով, կոլլաբորացիոնիստների իշխանություն: Նմանատիպ իշխանությունն իր քաղաքականությունը հիմնավորում է հենց այնպես, ինչպես հիմնավորում են Նիկոլ Փաշինյանն ու Գուրգեն Արսենյանը:

Նրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը:

Պարզապես այս առիթով քաղաքական տեսանկյունից ավելացնելու ոչինչ չկա: Պարզապես մարդիկ, ովքեր համագործակցում են այս իշխանությունների հետ, լավ կլիներ, որ ծանոթանային հայտնի ֆրանսիացի գրող Գի Դը Մոպասանի հայտնի «Փքաբլիթ» աշխատության հետ և ամեն ինչ իր տեղը կընկնի:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 884 անգամ
Լրահոս
Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը Վերջին հանդիպումը…. Մեսսին հանդես է եկել հայտարարությամբ «Սասո՛ւն, հիշեցնեմ՝ Մանվել Գրիգորյանը քեզ ինչ օրը գցեց․ սպասիր՝ քո ժամը դեռ գալու է»․ ազատամարտիկ (video) Իսրայելական բանակը տարեսկզբից ի վեր երեք նոր ռազմակայան է ստեղծել Լիբանանում. ՄԱԿ Կեղծ ալկոհոլային խմիչք պատրաստելու դեպքեր են բացահայտել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am