Գ. Սաֆարյանը ֆիզիկական բռնության ենթարկվելու մտավախություն ունի

ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպան Տիգրան Եգորյանի համատեղ հայտարարությունը Գևորգ Սաֆարյանի հետ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում առանձնատեսակցության ընթացքում նա հայտնեց, որ 2017թ հուլիսի 11-ին, երբ լրացել է իր նկատմամբ կիրառված տասնօրյա ապօրինի տույժի ժամկետը նրան որոշել են տեղափոխել թիվ 31 խուց, որը գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենքում, ուր դեռևս 2016թ. հունվարին Գևորգ Սաֆարյանի գործունեությամբ պայմանավորված խնդիրներ են առաջացել վերջինիս և որոշ «հանցավոր աշխարհի» ներկայացուցիչների միջև ընդհուպ մինչև Գ.Սաֆարյանի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառում: Հիշյալ հանգամանքը և իրադարձությունները՝ Գ.Սաֆարյանի կյանքին և առողջությանը սպառնացող վտանգը, հաշվի առնելով նույն քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում էր ընդունել Գ.Սաֆարյանին տեղափոխել առանձնացված մասնաշենք, ուր հիշյալ անձանց հետ շփումները ավելի սահմանափակ են: Գ.Սաֆարյանն առարկել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հիմնական մասնաշենք տեղափոխելու կապակցությամբ բացատրելով, որ դեռևս 2016թ-ի հունվարից տեղափոխվել առանձնացված 6-րդ մասնաշենք, որտեղ պահվում են այն կալանավորված անձիք, ում նկատմամբ «քրեական աշխարհը» ունի թշնամական վերաբերմունք: Մասնավորապես նշելով, որ իր նկատմամբ այդ թշնամական վերաբերմունքը ձևավորվել է իր հասարակական-քաղաքական գործունեության արդյուքնում: ՔԿՀ-ի ղեկավարությունը համարել էր, որ իր կյանքին և առողջությանը կարող է վտանգ սպառնալ, եթե ինձ տեղափոխեն կալանավորների պահման ընդհանուր մասնաշենք, որտեղ հիմնականում պահվում են կալանավորներ, որոնք պահպանում են հանցավոր աշխարհի կյանոններն ու վարք ու բարքը: 2016թ. հունվար ամսին տեղի ունեցած միջադեպերի էությունն այն էր, որ Գ.Սաֆարյանի նկատմամբ փորձում էին հաշվեհարդար տեսնել հիշյալ հանցավոր տարերը, որոնք իրական և էական ազդեցություն ունեն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ընդհանուր և հիմնական մասնաշենքում և վայելում են քրեակատարողական հիմնարիկի վարչակազմի օժանդակությունը: Քրեական աշխարհի տարբեր ներկայացուցիչներ, Գ.Սաֆարյանի փոխանցմամբ բազմիցս սպառնացել են, որ եթե երբևէ նրան տեղափոխեն հիմնական մասնաշենքի որևէ խուց, ապա նրա նկատմամբ հաշվեհարդար կտեսնեն: Որպես հաշվեհարդարի պատճառ ի թիվս այլոց նշել են այն, որ Գ.Սաֆարյանի հրապարակային ելույթներում նա պահանջել է, որ հանրության ուշադրության կետրոնում եղած տարբեր քրեական գործերով (այդ թվում «Հարսնաքարի» հայտնի գործով) իրականացվի արդյունավետ քննություն, պարզվեն բոլոր հանցագործները և նրանք դատապարտվեն խիստ պատիժների: Այս ամենի մասին շատ ավելի հանգամանորեն Գ.Սաֆարյանը նշել է իր բացատրության մեջ՝ տրված ՔԿՀ –ի աշխատակցին: Այնուհետև Գ.Սաֆարյանին հայտնեցին, որ նրան ենթարկում են նոր տույժի՝ 10 օր ժամկետով պատժախուց, նշելով որ պատճառ է հանդիսանում ՔԿՀ աշխատակիցների օրինական պահանջներին ենթարկվելը, ինչի կապակցությամբ Գ.Սաֆարյանը առարկել է ասելով, որ օրինական չէ այն պահանջը, որը վտանգում է իր կյանքն ու առողջությունը, ինչպես նաև հակասում է ՔԿՀ ղեկավարության նախորդ որոշմանը, որի համաձայն իր պետք է պահեն առանձնացված մասնաշենքում հիշատակված պատճառներով: Այնուամենայնիվ Գ.Սաֆարյանին տեղափոխեցին պատժախուց, որից հետո ներկայացրեցին արձանագրությունը/որոշումը, սակայն տեղեկանալով, որ Գ.Սաֆարյանը ցանկանում է առարկություններ գրառել այդ կապակցությամբ, փաստաթուղթերը նրան չեն տրամադրում և նշում, որ նա հրաժարվել եմ դրանք ստորագրելուց: Այժմ Գ.Սաֆարյանը լուրջ մտավախություն ունի, որ հաշվի առնելով նախորդ փորձառությունը և գործելավոճը, որ պատժախուց կտեղափոխեն տարբեր քրեական տարերի, իբր նրանց նկատմամբ կիրառած տույժի շրջանակներում, ինչի իրական նպատակն է լինելու իր նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար կազմակերպելը: Գ.Սաֆարյանը համոզված է, որ այս տասօրյա տույժին հետևելու են նոր տասօրյա տույժեր և իրեն շարունակաբար պահելու են պատժախցում, կամ ուժով տեղափոխելու են հիմնական մասնաշենքի որևէ խուց, որտեղ անխուսափելիորեն տեղի կունենա հանցավոր տարերի կողմից ֆիզիկական հաշվեհարդար: Նշված իրադարձությունների կապակցությամբ Գ.Սաֆարյանը պահանջել է, որպեսզի տեղեկացնեն իր պաշտպանին այդ ամենի մասին, ինչպես նաև, որ նա ցանկանում եմ նրան տեսակցել, ինչը մերժվել է: Տեղեկացնենք նաև, որ 12.07.2017թ. Գ.Սաֆարյանին այցելել են ՄԻՊ աշխատակիցները և արձանագրել այս ամենը և իր բացատրությունները: Գ.Սաֆարյանը նաև դիմում է ներկայացրել Մարդու Իրավունքների Պաշտպանին: Գևորգ Սաֆարյան Տիգրան Եգորյան

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Վիկտոր Օրբանը հրաժարվել է խորհրդարանի մանդատից Վրաստանում ձերբակալվել է ՆԳՆ աշխատակից Մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Բարեփոխո՞ւմ, թե՞ յուրացում. ինչ է իրականում ասում իշխանության ծրագրի 10-րդ կետը․ Տիրատուր քահանա Գարիկ Կարապետյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են 2 «Toyota»-ները. կա վիրավոր ԵԱ․ Վազգեն Թեւանյանը 7:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am