Օդեսայում բռնագրավել են 840 հազար տուփ ծխախոտ Հայաստանից և ԱՄԷ-ից
Հուլիսի 12-ին Օդեսայի իրավապահները խուզարկության ընթացքում պահեստներում և բեռնատար մեքենաներում հայտնաբերել և բռնագրավել են ավելի քան 840 000 տուփ ծխախոտ Հայաստանից և ԱՄԷ-ից: Այս մասին հայտնում է Odessa.net պարբերականը: Դրոշմակնիքների բացակայության պատճառով բռնագրավված ծխախոտի ընդհանուր արժեքը մոտ 700 000 դոլար է: Օդեսայի մարզի տարածքում ծխախոտի փոխադրումը և պահումն իրականացվել է ապօրինի գործունեության արդյունքում:
