ՀՀ-ն Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս չպետք է ունենա. Աբաշիձեն՝ Վահան Մարտիրոսյանին
Վրաստանը չի դիտարկում տարանցիկ ճանապարհների բացման թեման, որը թույլ կտային Հայաստանին Աբխազիայով առևտրային միջանցքի բացման հույս ունենալ: Նման կերպ է արձագանքել Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ կապերի հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի հայտարարությանը, որ առաջիկայում Հայաստանը հույս ունի գործարկել Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքն Աբխազիայով և Հարավային Օսիայով»։ Այս մասին հայտնում է Gruziya Online-ը։ Աբաշիձեի խոսքով՝ ռուս-վրացական բանակցություններն ընթանում են ապրանքաշրջանառության մոնիտորինգի մասին 2011 թվականին կնքված համաձայնագրի իրագործման վերաբերյալ, և լրացուցիչ նախապայմանների մասին որևէ խոսակցություն չկա:
