Ռոստովի մարզում արտակարգ իրավիճակ է մտցվել
Ռոստովի մարզում արտակարգ իրավիճակ մտցնելու պատճառը Դոնբասից փախստականների մեծ հոսքն է։ Այդ մասին հայտարարել է Ռոստովի մարզպետ Վասիլի Գալուբյովը։
«Հաշվի առնելով փախստականների թվի սպասվող աճը՝ նպատակահարմար ենք գտնում փետրվարի 19-ի ժամը 10։00-ից արտակարգ դրություն մտցնել Ռոստովի մարզում»,-հայտարարել է Գալուբյովը, ՏԱՍՍ գործակալությունը։
