Բայդենը հանդիպում կունենա Ուկրաինայի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 24-ին հեռավար հանդիպում-համաժողով կանցկացնի Յոթի խմբի (G7) ղեկավարների հետ՝ քննարկելու համար իրավիճակն Ուկրաինայի շուրջ եւ Ռուսաստանին վերաբերող հարցերը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փսաքին հավաստիացրել է, որ առաջիկա հանգստյան օրերին Բայդենը կմնա Վաշինգտոնում։ «Հաջորդ շաբաթվա ընթացքում նա կշարունակի սերտորեն համագործակցել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ Ուկրաինա Ռուսաստանի հետագա հնարավոր ներխուժման հետ կապված»,- ավելացրել է Փսաքին։
